Մարդու ամենամեծ հարստությունը նրա թողած հետքն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը

10 Հուլիսի, 2026

Այս օրերին մեծ պատասխանատվություն է լինել այն մարդու աղջիկը, ում անունը հազարավոր մարդկանց աղոթքներում է։ Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստր՝ Էմմա Ծառուկյանը:

«Մարդու ամենամեծ հարստությունը նրա թողած հետքն է և աստվածային սերը։

Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատ շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն, հավատ ու մարդկային վերաբերմունք։

Այս օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ անհնար է մարդկանց սրտերից խլել այն սերը, որը նա տարիներով վաստակել է։
Ես ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ Հայաստանում ապրող թե Հայաստանի սահմաններից դուրս, ովքեր աղոթում են, աջակցում և հորս կողքին են։

Ես այսօր միայն մեկ աղոթք ունեմ.

Թող Աստծո արդարությունը չուշանա, թող այն օրը շուտ գա, երբ ես նորից կգրկեմ հորս:

Շնորհակալ եմ բոլորիդ:

Ձեր սերը, հավատն ու աղոթքները ես երբեք չեմ մոռանա։

Ինչպես հայրս է ասում՝ Աստված պահապան բոլորիս»։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական...

Ադրբեջանը 2 պահանջ է ներկայացրել՝ անխոչընդոտ կապ և հայի երես չտեսնել, 2-ն էլ արել եք․ Վարդանյան

  «Դուք էդ դիրքում չեք, որ КВН-ի վերածեք, հեգնեք։ Հասկանում եք՝ դուք ինչ հեգնել եք, ինչ հումոր եք արել եք, վերջում վատ է դուրս եկել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ, երբ ասում էիք՝ «մենք մեր բաժին Կարսը չենք հանձնելու»՝ Արցախը նկատի...

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի...

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...