Ռուսաստանը պատասխան կտա Հռոմում իր դեսպանատան երկու ռազմական կցորդների արտաքսմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել էր, որ Հռոմը երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների՝ նրանց նկատմամբ ենթադրյալ լրտեսության գործով իրականացված ձերբակալություններից հետո։ Դիվանագետները պետք է լքեն Իտալիան երեք օրվա ընթացքում։






