Սա քաղաքական պատվերով դատավարություն է. Դավիթ Իշխանյանի պատգամը՝ Բաքվի բանտից

9 Հուլիսի, 2026

Արցախի Աժ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը պատգամ է ուղարկել Բաքվի բանտից, այս մասին փոխանցում է Արցախի ԱԺ-ն. «Խաղաղության դատավարությունը շարունակվում է։ Ինչպես տեղյակ եք, այն այժմ վերաքննիչ դատարանում է։ Մենք շատ լավ հասկանում և գիտակցում ենք, որ այս փուլը կրում է առավելապես ֆորմալ բնույթ, և առաջին ատյանի դատավճռի հետ կապված որևէ փոփոխություն դժվար թե լինի։ Սակայն գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհն անցնում է հենց այս փուլով, մենք դիմել ենք վերաքննիչ դատարան։ Այդ մասին էլ դատարանում հայտարարել ենք․ որևէ գաղտնիք չկա։

Նույնիսկ որոշ պաշտպաններ արդեն դատական նիստում մտահոգություն են հայտնում, որ այսպիսի դատավարությամբ և այսպիսի փաստերով միջազգային դատարան գնալը իրենց համար շատ ծանր և ամոթալի կլինի։ Նրանք պաշտոնապես, դատական ամբիոնից հայտարարում են, որ չեն ցանկանում այս ընթացքով հասնել միջազգային դատարան և պարտվել։ Թե ինչ կլինի հետագայում՝ այլ հարց է։

Դատարանը շարունակ խոսում է բաց դատավարության, արդարության և արդարադատության մասին, սակայն ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ հիմա որևէ էական փոփոխություն չկա։

Անցած շաբաթ իմ ելույթն էր։ Ներկայացրի, թե ինչու եմ դիմել վերաքննիչ դատարան։ Իմ խոսքը գրեթե նույնն էր, ինչ առաջին ատյանի դատարանում վերջին խոսքիս ընթացքում։ Ես կրկին ընդգծեցի, որ սա քաղաքական պատվերով իրականացվող դատավարություն է, որը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ։ Սա էթնիկ պատկանելության և ազգային ատելության հողի վրա իրականացվող դատավարություն է, և ամբողջ գործընթացն ընթանում է այդ մթնոլորտում։

Նշեցի նաև, որ առաջին ատյանի դատարանը կոպտորեն խախտել է Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ինչպես նաև մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։

Իմ խոսքը, բնականաբար, բազմիցս ընդհատվում էր դատախազների և նաև դատավորի անհիմն միջամտություններով։ Այնուամենայնիվ, ելույթս հասցրեցի ավարտին և հոդված առ հոդված ներկայացրեցի, թե ինչպիսի անհիմն ձևակերպումների, զրպարտությունների, առանց ապացույցների և կոնկրետ փաստերի վրա է հիմնված դատավճիռը։ Ցույց տվեցի, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածները կամայականորեն կիրառվել և կոպիտ կերպով վերագրվել ոչ միայն ինձ, այլև բոլորիս։ Նույնիսկ ասացի, որ սա ոչ թե «կարված գործ» է, այլ պարզապես «կարկատան»։

Օրինակ՝ 1993 թվականին ծնված անձին վերագրում են 1991–1994 թվականների ռազմական գործողություններին մասնակցություն, պնդում են, թե դա դատարանում ապացուցվել է, արտացոլում են դատավճռում և արդյունքում դատապարտում 15 տարվա ազատազրկման։

Ինչպես ասել եմ առաջին ատյանի դատարանում, այստեղ ևս հստակ հայտարարեցի, որ սա հայ ժողովրդի և հայկական պետականության դեմ բացված դատավարություն է՝ հստակ ռազմավարությամբ և հեռահար նպատակներով։

Մեզ համար ամենակարևորը ողջախոհությունն է։ Մենք համբերատար, հետևողական և նպատակային շարունակում ենք մեր քայլերը։ Մեր ելույթները արժանապատիվ են։

Ինչ վերաբերում է միջազգային դատարաններին և միջազգային ատյաններին, ապա դրանց նկատմամբ այստեղ վերաբերմունքը բացահայտ արհամարհական է։ Ամենածանրը, սակայն, այն է, որ մեր երեսին ասում են. «Եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգռված չեն ձեր վերադարձով, ապա ի՞նչ եք ուզում միջազգային դատարաններից։ Նրանք ի՞նչ կարող են անել»։

Սա է իրական վիճակը։

Արդեն լուրեր են շրջանառվում, որ հավանաբար Գերագույն դատարանը մեր գործերը չի ընդունի։ Փորձում են կանխակալ մթնոլորտ ստեղծել և տարբեր արհեստական միջամտություններով ազդել գործընթացի վրա։ Օրինակ՝ արդեն մեկ տարի է, ինչ չի լուծվում մեր լիազորությունների հարցը։ 2025 թվականի օգոստոսից ի վեր թե՛ ես, թե՛ մյուսներից մի քանիսը չենք կարողացել լիազորություններ ձևակերպել մեր հարազատների կամ իրավապաշտպանների անունով։

Պատկերացրեք՝ մինչ այս պահը պաշտպանները դեռևս իրենց տրամադրության տակ չունեն ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը, ոչ էլ դատավճիռը։ Մեր պահանջներից հետո դատավորը միայն որոշում կայացրեց, որ պաշտպաններին թույլատրվում է դատավճռին ծանոթանալ էլեկտրոնային տարբերակով։ Այսինքն՝ նրանք նույնիսկ չեն կարող ունենալ դրա պատճենը իրենց մոտ։

Կրկնում եմ՝ մենք արժանապատիվ ելույթներ ենք ունենում, սպասում ենք այս փուլի ավարտին և շարունակելու ենք հետևողականորեն իրականացնել մեր քայլերը։

Մնացած ամեն ինչ նորմալ է։

Լավ մնացեք և պինդ եղեք։

Նմանատիպ նյութեր

Մինչ խորհրդարանը լքելը՝ «վաստակած» արձակուրդ

Մինչ խորհրդարանը լքելը՝ «վաստակած» արձակուրդ

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն...

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում․ այդ թվում՝ դեպի Երևան թռիչքը

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում․ այդ թվում՝ դեպի Երևան թռիչքը

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթի մեկնում ու ժամանում է հետաձգվում։ Այս մասին են վկայում առցանց չվատախտակի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այսպիսով, մեկնման մասով հետաձգվել է 11 չվերթ՝ չորսը՝ դեպի Մոսկվա, երկուսը՝ Սանկտ Պետերբուրգ, և մեկական չվերթ՝ դեպի...

Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ

Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ

Սյունյաց թեմը հայտարարություն է տարածել՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «ՆԱՎԱԿԱՏԻՔ ԵՎ ՎԵՐԱՕԾՈՒՄ՝ ԳՈՐԻՍԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ...

Խուլիգանության դեպք՝ Երևանում. 2 կասկածյալ է ձերբակալվել. Շամշյան

Խուլիգանության դեպք՝ Երևանում. 2 կասկածյալ է ձերբակալվել. Շամշյան

Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի 56 հասցեում ծեծկռտուք և...