Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. «Փաստ»

7 Հուլիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է․ Պետական ինստիտուտները, մասնավորապես իրավապահ համակարգը իշխող ուժի անձնական գործիքի վերածելը ամենակարճ ճանապարհն է դեպի քաղաքական ինքնակործանում։ Այն գործընթացը, որը ներկայում իրականացվում է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ «գործեր կարելու», սեփականությունը զավթելու և քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու տեսքով, տիպիկ է այն վարչակարգերին, որոնք կորցրել են կառավարման ռացիոնալ ուղին և անցել են բռնաճնշումների ռելսերի։ Մեկ անձի հրամանով ամբողջ իրավապահ համակարգի մոբիլիզացումն ընդդեմ կոնկրետ գործչի, իրականում ոչ թե ուժի, այլ համակարգային վախի ու անելանելիության ցուցադրություն է։ Սակայն միջազգային փորձը հստակ հուշում է՝ իրավապահներին «դահիճի» դերում հանդես գալ ստիպող իշխանությունը հենց իր ձեռքով է սկսում իր իսկ կործանման հաշվարկը։

Նմանատիպ սցենարների պատմական օրինակները՝ Ֆիլիպինների Մարկոսի ռեժիմից մինչև Պերուի Ֆուխիմորիի կամ Ուկրաինայի Յանուկովիչի «ընտանիքի» իշխանավարումը, ապացուցում են մի պարզ իրողություն. դահիճները, որոնք այսօր կատարում են իշխանության «պատվերները» և «գործեր կարում» ընդդիմախոսների դեմ, երբեք հավատարիմ չեն մնում։ Այդ համակարգի գործիչները՝ քննիչները, դատախազները, դատավորները, չունեն սկզբունքներ, նրանք ծառայում են բացառապես ուժին։ Հենց իշխանությունը թուլանում է կամ քաղաքական կոնյունկտուրան փոխվում է, նույն այդ իրավապահներն առաջինն են դառնում նախկին «տերերի» դեմ ցուցմունք տվողները՝ սեփական կաշին փրկելու համար։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս արշավը ոչ միայն հարվածում է երկրի տնտեսական հեղինակությանն ու իրավական անվտանգությանը, այլև իշխանության համար ստեղծում է մի վտանգավոր բումերանգ։ Իրավապահ համակարգի անկախությունը ոչնչացնելով՝ իշխանությունը վերացնում է վաղվա օրվա իր սեփական անվտանգության միակ երաշխիքը։ Պատմությունը դաս չի տալիս նրանց, ովքեր կարծում են, թե օրենքը ոտնահարելով՝ հնարավոր է անվերջ պահպանել իշխանությունը, քանի որ վաղ թե ուշ այն նույն իրավական գործիքակազմը, որն օգտագործվում է Ծառուկյանի դեմ, հարվածելու է հենց հրահանգավորողներին, և այդ ժամանակ նրանց չեն օգնելու ո՛չ ինստիտուցիոնալ անհավատարմությունը և ո՛չ էլ այն նույն իրավապահները, որոնց այսօր սովորեցնում են կատարել ցանկացած անօրինական հրաման։

Նմանատիպ նյութեր

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: «Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի...

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։...

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել «BMW» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի...

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության՝ Ռուսաստան մատակարարումների համար նախատեսված արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը։ Առաջարկվում է սահմանափակումը պահպանել մինչև ռուսական գերատեսչության մասնագետների կողմից...

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։ «Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր...