«Այս տեմպով դուք շուտով արդեն կորոշե՛ք՝ ո՞վ հաց ուտի և ո՞վ չուտի, ո՞վ ջուր խմի և ո՞վ չխմի։ Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ինչո՞ւ եք եկել. ո՞վ եք դուք ընդհանրապես։ Չէ՛, ես ուզում եմ հասկանալ՝ դուք ձեզ իրավունք եք վերապահում, ո՞վ եք դուք։ Ոչ միայն ագրեսիվությունն եք հասցնում գագաթնակետի, այլև դուք պարզապես ասում եք՝ քաղաքացի՛, դուք մեզ համար չկաք, մենք ինչպես ուզենք, այնպես էլ շարժվելու ենք. ում կուզենք՝ կթողնենք, ում չենք ուզի՝ չենք թողնի»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորին։
Մանրամասն՝ տեսանյութում։






