ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից

30 Հունիսի, 2026

Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ միջադեպին։

«Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն: Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-հայտնում է ՔԿ խոսնակը։

Նմանատիպ նյութեր

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...

Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին 2027 թվականի հունվարի 1-ին. Մարթա Կոս

Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին 2027 թվականի հունվարի 1-ին. Մարթա Կոս

Ուկրաինան չի կարողանա անդամակցել Եվրոպական միությանը 2027 թվականի հունվարի 1-ին, այս գործընթացում չկան զեղչեր կամ արտոնություններ, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսը` orriere della Sera թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:...

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում մի քանի ադրբեջանցի լինելու մասին լուրերը

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում մի քանի ադրբեջանցի լինելու մասին լուրերը

«Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը...

Ադրբեջանցիները ձեզ սովորացնում են, որ իրենք գալու են․ Ալեն Ղևոնդյան 

Ադրբեջանցիները ձեզ սովորացնում են, որ իրենք գալու են․ Ալեն Ղևոնդյան 

Ադրբեջանցի զինծառայողի՝ Սյունիք մուտք գործելու և հայ քաղաքացուն վիրավորելու դեպքը պարզապես սահմանային միջադե՞պ է, թե՞ ավելի լայն գործընթացի դրսևորում։ YerevanToday-ի տաղավարում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք տեղի ունեցածին, Ադրբեջանի հնարավոր...

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

«Կատարում եմ Դատարանի՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռը»,-գրում է միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը. «28.06.2025 թ. «Մի կյանք ապրես, դառնաս միլիարդատեր, մտնես Ֆորբսի ցուցակ, հետո էշ-էշ...