Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»

25 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հերթական անգամ բախվում է Բաքվի կողմից առաջադրվող նոր, բովանդակային առումով վտանգավոր նախապայմանների։ Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի վերջին հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի հարցը պետք է դառնա խաղաղության պայմանագրի և բանակցությունների անկյունաքարը, պատահական հռետորաբանություն չէ։ Սա կազմակերպված պետական ռազմավարության հաջորդ փուլն է, որը լուրջ մարտահրավեր է նետում ՀՀ անվտանգությանն ու սուվերենությանը և, միևնույն ժամանակ, ի հայտ է բերում ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության խորքային բացերը։

«Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգը, որը պաշտոնական մակարդակով շրջանառության մեջ դրվեց Արցախի հայաթափումից հետո, նպատակ ունի ստեղծել հայկական Արցախի դիմաց արհեստական «հայելային» հակակշիռ։ Սակայն տարբերությունն արմատական է. ի տարբերություն Արցախի, որտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում ժամանակակից աշխարհի աչքի առաջ, Բաքուն փորձում է քաղաքական հարթակ բերել տասնամյակներ առաջ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ տեղի ունեցած փոխադարձ միգրացիոն գործընթացները՝ դրանք փաթեթավորելով միջազգային իրավունքի տերմիններով։

Ադրբեջանի նպատակներն ունեն մի քանի հստակ շերտեր։ Նախ՝ սա լրացուցիչ դիվանագիտական ճնշման լծակ է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու կամ հայկական կողմից նոր զիջումներ կորզելու համար։ Երկրորդ՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական համայնքի ձևավորումը (նույնիսկ թղթի վրա) Բաքվին ապագայում հնարավորություն կտա միջամտել ՀՀ ներքին գործերին՝ «իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության» պատրվակով։

Եվ վերջապես, սրանով փորձ է արվում վերջնականապես չեզոքացնել արցախահայության՝ իրենց բնօրրան վերադառնալու միջազգայնորեն ճանաչված իրավունքի քննարկումները:

Այս ֆոնին առավել մտահոգիչ է ՀՀ ներքաղաքական և տեղեկատվական դաշտում տիրող պատկերը։ ՀՀ գործող իշխանությունները հանրությանը երկար ժամանակ խոստանում էին «խաղաղության դարաշրջան»՝ հաճախ ներկայացնելով, որ հերթական զիջումը՝ լինի դա սահմանազատման, թե այլ հարցերում, վերջինն է, և դրանից հետո Բաքուն այլևս պահանջներ չի ունենալու։ Ալեքբերլիի և ադրբեջանական էլիտայի այլ ներկայացուցիչների հայտարարությունները փաստում են հակառակը. Ադրբեջանի նախապայմանների նշաձողը ոչ թե իջնում է, այլ բարձրանում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը հանրության հետ հարաբերություններում կա՛մ անկեղծ չէ, կա՛մ ի վիճակի չէ ճիշտ գնահատել հակառակորդի ստրատեգիական ախորժակը։ Իշխանական քարոզչությունը փորձում է խուսափել այս թեմաների հանրայնացումից, ինչը հասարակության մեջ ստեղծում է կեղծ անվտանգության զգացում, մինչդեռ իրականում երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը սովորաբար ոչ թե կանգնեցնում է ագրեսորին, այլ լեգիտիմացնում է նրա հաջորդ պահանջները։ Հայաստանի կողմից Արցախի հարցի լիակատար շրջանցումը բանակցություններում Բաքվի համար ճանապարհ բացեց անցնելու «Արևմտյան Ադրբեջանի» շինծու օրակարգին։

Լռությունը կամ պաշտոնական Բաքվի հայտարարություններին զուտ «ապակառուցողական» որակում տալն այլևս արդյունավետ չեն։ Հայաստանին անհրաժեշտ է հստակ, հարձակողական և փաստարկված հակազդեցության ռազմավարություն։ Եթե խոսվում է վերադարձի իրավունքի մասին, ապա Հայաստանը պետք է առաջնային պլան բերի Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից (Գանձակ) և Նախիջևանից բռնագաղթված հարյուր հազարավոր հայերի իրավունքների հարցը, ինչպես նաև Արցախի՝ էթնիկ զտման ենթարկված բնակչության վերադարձի միջազգային երաշխիքները։ Միջազգային հանրությանը պետք է հստակ ցույց տալ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի հակաիրավական և պատմությունը խեղաթյուրող էությունը, որը բացահայտ տարածքային հավակնություն է ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության հանդեպ։ Միևնույն ժամանակ, իշխանությունը պետք է դադարեցնի տեղեկատվական մանիպուլ յացիաները և հանրությանը ներկայացնի բանակցությունների իրական պատկերը, քանի որ ուժեղ դիմադրողականություն հնարավոր է ձևավորել միայն այն դեպքում, երբ հասարակությունը գիտակցում է իրական վտանգը։

Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած «խաղաղությունը» ոչ թե երկու հավասար կողմերի համակեցությունն է, այլ Հայաստանի կապիտուլ յացիայի երկարաժամկետ ձևակերպումը։ «Վերադարձի իրավունքի» թեզի ներմուծումը բանակցային օրակարգ հերթական ականն է հայկական պետականության տակ։ Եթե պաշտոնական Երևանը չփոխի իր կրավորական կեցվածքը և չդադարի թաքցնել իրականությունը սեփական ժողովրդից, ապա հաջորդ հանգրվանին հայկական կողմը ստիպված է լինելու քննարկել արդեն ոչ թե սահմանների գծումը, այլ Հայաստանի ներսում ադրբեջանական գործոնի իրավական հաստատումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում

Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում

Այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը...

Մի երկրաշարժ, և այս քաղաքը կվերածվի աղետի. Պեդրո Զարոկյան

Մի երկրաշարժ, և այս քաղաքը կվերածվի աղետի. Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Քաղաքի կառավարման լիակատար անարխիայի արդյունքը... և նրանք շարունակում են շինարարության թույլտվություններ տալ բարձրահարկ շենքերի համար՝ առանց որևէ քաղաքաշինական...

135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին 

«Քննարկվում է Ազգային ժողովի կառուցվածքի տեսանկյունից ամենաառանցքային նշանակություն ունեցող մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը։ Նախքան մշտական հանձնաժողովի բուն գործունեությանը և դրա շրջանակներում ներկայացված հարցերին...

Պոլսո Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին

Պոլսո Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին։ Օգոստոսի 10-ին հրապարակված հաղորդագրության մեջ Պատրիարքությունը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու...

Հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել. ՊՆ-ն զինծառայողի մահը չի հաղորդում. Գեղամ Մանուկյան

  «Ահավոր բան է կատարվում. շատ խոսվեց զոհվածների ցանկերի հետ կապված:  «Զինապահում» չկան 44-օրյա պատերազմում մեր նահատակների, զոհվածների բոլորի անունները: Հրապարակված չեն 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով...