Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում. «Հրապարակ»

20 Հունիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։ Կարապետյանի խոսքով` համախմբումը հիմա շատ կարեւոր է երկրի եւ ժողովրդի համար։ «Առաջարկում եմ՝ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով դիմենք մեր ժողովրդին եւ հասկանալով՝ որն է ճիշտ, գնանք այդ քայլերով»։ Խորհրդի օրակարգի վերաբերյալ էլ է որոշ փակագծեր բացել. «Առաջին հարցը Փաշինյանի հեռացումն է։ Այն ընդդիմադիր ուժը, որի համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը ողջունում է «Ուժեղ Հայաստանի» կողմից համագործակցության առաջարկը։ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ Թե ինչ ձեւաչափ կընտրվի՝ կլինի ընդդիմադիր կոալիցիա, թե՝ կոմիտե, Սաղաթելյանի խոսքով, պարզ կդառնա քննարկումների ընթացքում: Նախնական քննարկումներն այդ հարցերի պատասխանը դեռեւս չեն տվել։ Կարեւորը, ըստ ԳՄ ներկայացուցչի, այն է, որ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ «Գլխավոր օրակարգն այն զիջումներն են, որ պատրաստվում է անել իշխանությունը, Հաջիեւի այցը դրանով է պայմանավորված, պատրաստվում են Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխել, այսպես կոչված՝ անկլավներ հանձնել»,- նշում է Սաղաթելյանը։

«Հայաստան» դաշինքի անդամը հավելում է նաեւ. «Դիմելու ենք Սահմանադրական դատարան (զրույցը մինչեւ ՍԴ դիմելն է կայացել), բավական հիմնավոր փաթեթներ են ներկայացվելու, ընտրությունների կեղծման վերաբերյալ կոնկրետ օրինակներով, փաստերով, եւ ՍԴ-ն երբ սկսի քննարկել այդ հայցերը` 5-6 ուժ հայտարարել է դիմելու մասին։ Նաեւ քննարկում ենք հնարավորությունները՝ այդ ընթացքում բողոքի ակցիաներ անցկացնելու եւ մեր ձայնը տեղ հասցնելու իմաստով»։ Հարցին՝ ակնկալում են, որ ՍԴ-ն անվավե՞ր կճանաչի ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություններ կնշանակի, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Անշուշտ, մենք լավ հասկանում ենք, որ ՍԴ-ն ՔՊ-ի կողմից ձեւավորված դատարան է, բայց առնվազն մենք այդ շանսը տալիս ենք դատարանին, որ ինքը կարողանա ապացուցել՝ ծառայում է Հայաստանին եւ Սահմանադրությանը, այլ ոչ թե կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։ Թող ընտրի, թե որ ճանապարհով է գնում, ըստ այդմ՝ մենք կընդունենք մեր հետագա որոշումները»։

Ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան»-ում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի առաջարկը դեռ չեն քննարկել։ «Մենք չենք քննարկել, հետեւաբար՝ ձեռնպահ կմնամ իմ կարծիքն առանձին հայտնել․ երբ խորհուրդը կքննարկի, մեր դիրքորոշումը կհայտնենք»,- մեզ ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Իսկ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ, ԴՖԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը երեկ շտապեց հայտարարել, որ միանում է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ ««Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, կարեւորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի եւ հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ Մենք ողջունում եւ աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձեւավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ ապահովել Հայաստանի արժանապատիվ ապագան»,- գրված է կուսակցության հաղորդագրության մեջ։ Կարապետյանի առաջարկը ողջունեցին նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու «Միասին» շարժումը:

Հունիսի 14-ին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, 6 ընդդիմադիր ուժ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Ազգային ժողովրդավարական բեւեռը, հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հայտարարությանը, զարմանալիորեն, չմիացավ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թեւերը»։ Մեր տեղեկություններով, այս հայտարարությունը կազմելիս է միավորման գաղափարը ծագել՝ ստեղծել հետընտրական խորհուրդ եւ համատեղ ճակատով գործողություններ իրականացնել: Իսկ թե որ ուժերը կմիանան Կարապետյանի առաջարկին, կախված է ստեղծվելիք խորհրդի գործունեության բնույթից, թե ինչ ֆորմատով է աշխատելու, ինչ օրակարգով եւ այլն։

Նմանատիպ նյութեր

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 675 զոհի...

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից: ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նշել, որ...

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...