Որքա՞ն է ծախսվել ՀՀ բյուջեից եվրոպացիների հակառուսական միջոցառումների համար

19 Հունիսի, 2026

Yerkir.am-ը դեռևս մայիսի 4-ին գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով սպառիչ տվյալներ տրամադրել առ այն, թե որքա՞ն գումար է ՀՀ կառավարությունը ծախսել  պետական բյուջեից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովիև ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի վրա։ Խնդրել էինք ներկայացնել կատարված ծախսերի մանրամասն բացվածքը, որը կներառի հյուրանոցների, ռեստորանների, նվերների և այլնի համար վճարված գումարները։

Երկարատև ձգձգումներից, բազմաթիվ զանգերից ու հիշեցումներից հետո օրերս կարողացանք ստանալ պատասխանները, որտեղ, սակայն, ոչ թե մեր ակնկալած թվերն են, այլ գնման ընթացակարգի որոշ ծածկագրեր, որոնց արդյունքում կնքված պայմանագրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը պետք է որոնեինք պաշտոնական տեղեկագրերում։

Վարչապետի աշխատակազմից միաժամանակ տեղեկացնում են, որ վարչապետի արարողակարգային միջոցառումների կազմակերպման շրջանակներում ձեռքբերվող ապրանքներոը, աշխատանքները և ծառայությունները, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի վերոգրյալ գնման առարկաների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Ստացվում է, որ այս թվերը ամբողջությամբ չեն արտացոլում ծախսերը։ Այդուհանդերձ, եղած պատկերն էլ պակաս կարևոր չէ, որպեսզի Հայաստանի հարկատուն պատկերացում կազմի, թե ի՞նչ է արժեցել իր վրա Փաշինյանին աջակցող եվրոպացիների այդ հակառուսական միջոցառումը, որի դառը պտուղները քաղում է այսօր հայ գործարարը, արտադրողը, ջերմոցատերն ու բեռնափոխադրողը, ՌԴ-ում աշխատող խոպանչին ու Ռուսաստանի հետ բազմաթիվ թելերով կապված ողջ ազգաբնակչությունը։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով

  1. ԱԳՆ ՊԱԾ-ԱՎԾՁԲ-01/06 – տրանսպորտ – 79712000 դրամ
  2. ՀՀՎԱ-ԲՄԾՁԲ-26/1-1 – 1656295200 դրամ

ՀՀ –ԵՄ գագաթնաժողով

  1. ԱԳՆ–ՊԱԾ –ՖՊԾՁԲ-19/05 ներկայացուցչական ծախսեր 1․257․500 դրամ
  2. ԱԳՆ–ՊԱԾ –ԱՄԾՁԲ-19/05 – դրոշներ – 2 750 000 դրամ
  3. ԱԳՆ–ՊԱԾ –ԲԱԾՁԲ-19/05– ներկայացուցչական ծախսեր – 1 257 500 դրամ
  4. B7045668162 – թարգմանություն – 220 000 դրամ
  5. A3486059267 – գինի, կոնյակ – 390 000 դրամ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ կատարած պետական այցի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսեր — 54360539 դրամ։

Ամբողջը միասին՝ 1796242739 դրամ կամ 4855000 ԱՄՆ դոլար։

Կրկնում ենք՝ վերոնշյալն ընդամենը բաց աղբյուրներից քաղված պատկերն է և չի արտացոլում կատարված ծախսերն ամբողջությամբ։

Իսկ այժմ որոշ ուշագրավ ծախսերի մասին ավելի մանրամասն

Մայիսի 4-ին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով․

  • պաշտոնական ընթրիքի ընթացքում մշակութային մասի ապահովում – 45 մլն 600 հազար դրամ,
  • պաշտոնական ընթրիքի ընթացքում անհրաժեշտ գույթ և տեխնիկա – 26 մլն 400 հազար,
  • գագաթնաժողովի անցկացման էլեկտրոնային հարթակների ստեղծում – 42 մլն դրամ,
  • բացման հանդիսավոր արարողության կազմակերպում – 120 մլն դրամ,
  • բացման հանդիսավոր արարողության ընթացքում անհրաժեշտ գույք և տեխնիկա – 102 մլն դրամ,
  • մետրոյի վագոնների բրենդավորում (5 հատ) – 4 մլն 200 հազար դրամ,
  • մետրոյում ԵՔՀ բրենդինգով պաստառների տեղադրում (20 հատ) – 3 մլն 600 հազար,
  • զուգարանների ապահովում ՄՀՀ-ի տարածքում առնվազն 20 հատ – 2 մլն 400 հազար,
  • ինստալացիա քաղաքում – 96 մլն դրամ,
  • «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ հոնորար – 48 մլն դրամ։

(Ծախսերի այս հատվածի պատկերն ամբողջությամբ՝ կից աղյուսակում)։

Նմանատիպ նյութեր

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը։ Քննարկվելու է նաև հոգևոր անվտանգության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգը։ «Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ...

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի...

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության...

Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Հայաստանում իր աշխատանքն է սկսել Եվրասիական վարկանիշային գործակալության ներկայացուցչի գրասենյակը: Արմենիա Sputnik-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են գործակալության մամուլի ծառայությունից։ Երևանում ներկայացուցչությունը բացվել է ավելի քան կես տարվա կազմակերպչական...