Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»

16 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը նախապես հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով պատրաստվում է մեկնել այլ երկիր: Ու դա նախապես հայտարարեցին, որպեսզի, «հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները՝ հանրությանը զերծ պահեն իշխանական ստերից:

Բայց եղավ այն, ինչը, ըստ Քոչարյանի գրասենյակի բնութագրման, «սպասելի էր այս մանր իշխանություններից». իշխանությունները պարզապես արգելեցին Ռոբերտ Քոչարյանի ելքը: Առանց որևէ օրինական հիմքի: Պարզապես մեկ մարդու քմահաճույքով:

Բայց հարցն այս խայտառակ միջադեպը չէ միայն: Առավել ևս, որ մինչ այս կամայականորեն արգելափակվել էր Գագիկ Ծառուկյանի ելքը, Նարեկ Կարապետյանի ելքը, շատ ավելի վաղ՝ նույնիսկ Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը:

Տվյալ դեպքում հատկանշական է այլ բան: Այն, որ սահմանապահ ծառայության հսկող տեսախցիկի տեսագրությունը, որտեղ երևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արագորեն հայտնվեց իշխանական քարոզչամիջոցներում ու սկսեց ինտենսիվ շրջանառվել: Բաց թողնենք անգամ այն, թե ինչ ձևակերպումներով ու պիտակումներով ուղեկցվեց այդ վայրագ թիրախավորումը, թեպետ դա էլ է կարևոր: Այս պարագայում առանցքային հարցն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ եղանակով են այդ ծառայողական տեսագրության կադրերը հայտնվել իշխանական քարոզչամիջոցում (պարզվեց՝ հարցումներ են ուղարկվել ԱԱԾ, թեպետ ակնկալելի է «լղոզված» պատասխանը): Պարզ է, չէ՞, որ առանց ԱԱԾ-ի «ամենավերին» թույլտվության կամ համաձայնության դրանք չէին կարող տրամադրվել որևէ լրատվամիջոցի:

Ավելին, դեռ մի կողմ թողնենք նաև մարդու իրավունքների, անձնական կյանքի իրավունքի հետ կապված տեղին հարցերը: Այն, որ Փաշինյանի ու նրա խմբի ներկայացուցիչների համար դրանք դատարկ հասկացություններ են, ի սկզբանե էլ պարզ էր: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում ու ըստ էության ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր պետական կառույցները, բոլոր պետական մարմիններն ու դրանց ղեկավարները հատեն հնարավոր ու անհնար «կարմիր գծերը»: Այսինքն, որպեսզի միայն ինքը չլինի մեղավոր ու պատասխանատու, ձևավորում է «շղթայական արատի» իր շրջանակը: Փաշինյանի նպատակներից մեկը պարզից էլ պարզ է. այդպիսով նրանք բոլորը հայտնվում են իրենից էլ ավելի մեծ կախվածության մեջ:

Դրա հետևանքը լինում է այն, որ բոլոր այդ ինստիտուտները բովանդակային առումով կազմալուծվում են, հիմնովին վարկաբեկվում են, իսկ ֆունկցիոնալ առումով վերածվում են բացառապես 1 անձնավորության կամակատարի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...