Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան

12 Հունիսի, 2026

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում էր կալանավայրում։ Սրբազանի  աշխատությունը խաղաղության, պատերազմի և նահատակության մասին է.

«Բ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է

Աստվածաշունչն ամբողջությամբ Աստծու պատերազմ մղելու և Հաղթանակի, հետևաբար նաև մարդու հաղթանակի հասնելու ճանապարհի և հնարավորության պատմությունն է: Այս առումով առանցքային է «Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ» (Հովհ. 1:14) արտահայտությունը, ըստ որի Աստվածորդու մարդացումը և մարմնացումը նոր տարածություններ է բացում մարդու համար այս պատերազմում` հաղթելու չարին, Աստծու հետ հաշտություն կնքելու և վերջնական խաղաղություն հաստատելու:

Տերունական բոլոր տնօրինություններն ու իրադարձությունները պատերազմին ընդառաջ գնալու և հաղթելու դրսևորումներն են, ինչպես`

• Մկրտությունը – «ջրերում վիշապի գլուխը ջախջախելով»

• Խաչելությունը – խաչին գամելով չարին և մեղքը

• Մահը և Թաղումը – սանդարամետ իջնելով և այնտեղից չարի կապանքներից հոգիներն ազատագրելով և մահվամբ մահվան տիրույթը նվաճելով

• Հրաշալի Հարությունը – որպես կնիքը և ամբողջական ու վերջնական Հաղթանակը մահվան վրա` որպես անմահության ու խաղաղության պարգև մարդուն և մարդու համար` ընդգրկվելու Հաղթանակի տիրույթում` նվաճելով անմահ և անկետ խաղաղությունը (տես նաև Խ.Անձևացի, էջ 46-47):

Անշուշտ այս ամբողջը միգուցե դիտարկվի և մեկնաբանվի սոսկ որպես հոգևոր արտահայտություն միայն հավատացյալին վերաբերող և հավատացյալի համար:

Սակայն, եթե մի պահ նույնիսկ դա այդպես համարենք և չնկատենք այն որպես պատմական իրողություն, այսուհանդերձ այն գերագույն օրինակն է, նշանակը, խորհուրդը, ճանապարհը և խտացումը` հոգևոր բովանդակության սոցիալականացումը մեր առօրյա սոցիալ-կենցաղային կյանքում: Ճիշտ այնպես, ինչպես մարդը փորձում է նյութական կերպով և միջոցներով հոգևոր կյանքը կամ Աստծուն ընկալելի դարձնել իր համար, օրինակ` «Զարթնի’ր, ինչո՞ւ ես ննջում» (Սաղմ. 43:33), «Վերցրու Քո զենքն ու զրահը» (Սաղմ. 34:2) և այսպես շարունակ:

Ի վերջո, մենք մեր կյանքում առնչվում ենք բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրների հետ, հոգսերի և տառապանքների հետ` տևապես կարևոր ընտրություն կատարելով և առանցքային որոշումներ կայացնելով:

Եվ վերջապես, մահվան գոյությունը վերաբերում է բոլորին` առանց խտրության, անկախ հավատքի չափից և առկայությունից, որը ոչ հնարավոր է կանխել և ոչ էլ նրանից խուսափել, այլ միայն պատրաստվել` ընդունելու և դիմագրավելու և հաղթելու այդ պատերազմը` առաքինությամբ և հավատքով:

Աստվածորդու մարդեղության խորհուրդը, իր ողջ փրկաբանական էությամբ հանդերձ, նաև հոգևոր բարձրագույն արժեքների սոցիալականացումն է` շոշափելիացումը` որպես նախաշավիղ և ուղեգիծ թե’ ամբողջական կյանքի, և թե’ հասարակական բոլոր ոլորտներում ծառայելով որպես հիմք բարոյագիտական հայացքների և վարքագծի ձևավորման գործում. «… Ինքն իրեն ունայնացրեց` աղքատացրեց` ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման դառնալով…» (Փիլիպ. 2:7):

Հետևաբար, անկախ մարդու հավատացյալ լինելու կամ ոչ լինելու հանգամանքից, սուրբգրային պատգամը բացարձակ արժեք և ճշմարտություն է` ծառայելով մարդու բարիքին որպես ուղենիշ:

Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում` իր հոգևոր և նյութական հետևանքով, այլ միաժամանակ հաղթանակի հնարավորություն է` իր բոլոր արդյունքներով` թե’ հոգևոր, և թե’ նյութական. «Որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ» (Հռոմ. 5:20), «Հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. փորձության հետ փրկության ելք է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:13), «այնքան լինի փորձությունը, որ օգտվեք և ոչ վնասվեք» (Խ.Անձևացի էջ 76) և «բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց» (Հռոմ. 8:37) և «Տերն ասաց իմ Տիրոջը. «նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ և դու կտիրես քո թշնամիների մեջ»» (Սաղմ. 109:1-2), «իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը» (Ես. 57:13):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և...

Բոլոր այն մարդիկ, որոնք այս ամենի մասնակիցն են, վաղ թե ուշ պատասխան են տալու․ Գառնիկ Դանիելյան

  Սա մեր բոլորիս ամոթը, խարանն ու խայտառակությունն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ամբողջ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ մի աննախադեպ, նմանը չունեցող...

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հուլիսի 28-ին` կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչություն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ 59-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա...

Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան

Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան

Սպասելին չեմ կարող ասել, բայց հասկանալի է: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասելի՞ էր, որ Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավորն ինքնաբացարկ կհայտնի և կհրաժարվի...

Մեր հասարակությանը, խղճի և կրոնի ազատությանը հասցված վնասն անվերականգնելի եմ համարում․ Վարդևանյան

  «Դուք որևէ դեպք եկեղեցու ներքին գործերի, որ դառնան դատարանների քննության առարկա, չեք լսել, չեք տեսել և անհնար է տեսած լինեք: Նույնը ուզում եմ պնդել կաթոլիկ եկեղեցու փորձի տեսանկյունից: Նախկին Հռոմի պապը ամենից շատ կարգալույծ արած...