Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում

12 Հունիսի, 2026

Երեկ՝ հունիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Ղ.-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի «Մառան» ռեստորանի դիմաց վրարերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Ղևոնդ Մ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նմանատիպ նյութեր

Էլի՞ լուռ եք մնալու. Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին

Էլի՞ լուռ եք մնալու. Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին

Երբ 2025 թվականի դեկտեմբերին շինծու մեղադրանքով, քաղաքական պատվերով ձերբակալեցին Երեւանի պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սիրված դասախոս Խաչիկ Գալստյանին, Համալսարանում եւ ֆակուլտետում դասախոսներն ու ուսանողները լուռ էին։ Այս մասին գրել է ...

Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը

Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները վերականգնվում են։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  հայտնել են  102-րդ ռազմակայանի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմակայանի քաղաքացիական ծառայող Աշոտ Կարապետյանը։ Հունիսի 11-ին հայտնի...

Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»

Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ լարված իրավիճակ է այս պահին Գյուլագարակի համայնքապետարանում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմությանը աջակցելու կամ նրան ընտրելու կասկածանքով մի խումբ ՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Գյուլագարակի բնակիչ Կարենը։ Մեզ պատմում...

Իշխանափոխություն պիտի լինի, որ էս հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա էս սաղ, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես

  Խոշոր այգետերերի միրգ, բանջարեղենը չի իրացվում այն բանից հետո, երբ Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության արդյուքում, ՌԴ-ն արգելեց հայկական գյուղմթերքի մուտքը իր երկիր: Արարատի մարզի՝ Վերին Արտաշատ համայնքում, գիլասը ծառերին է...