Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. «Հրապարակ»

12 Հունիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 7-ի ընտրություններից հետո օրակարգային թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ճիշտ է` երեկ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այսօր դիմելու են ԿԸՀ` ընտրությունները չեղարկելու պահանջով, բայց լուրեր կան, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանում» կողմ են մանդատնեը վերցնելուն, հատկապես՝ եթե ԲՀԿ-ն վերահաշվարկի արդյունքում անցնի խորհրդարան։

Մեզ ասացին, որ մինչ երեկ երեկո Սամվել Կարապետյանի հետ ապագա ֆրակցիան այդ հարցով քննարկում չի ունեցել: Ասացին, որ ընդհանրապես ընտրություններից հետո ապագա պատգամավորները դեռ չեն հանդիպել Կարապետյանի հետ, բացառությամբ՝ Նարեկ Կարապետյանի եւ հատուկենտ անձանց։ Պատգամավորության թեկնածուները կողմ են խորհրդարան գնալուն, բայց Կարապետյանի տեսակետը դեռ հայտնի չէ: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում էլ են հակված՝ օգտվելու ոչ լեգիտիմ իշխանության թույլ դիրքերից` վերցնելով մանդատները: Փաստարկն այն է, որ գուցե ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորություն ստեղծվի:

Բացի այդ, մանդատ չվերցնելը լուծում չէ, եւ դա պարզ երեւում է Վրաստանի օրինակով, որտեղ ընդդիմությունը` Եվրոպայի հուժկու աջակցության պարագայում, մանդատները չվերցրեց, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ իշխող կուսակցության եւ կառավարության վրա: Այդուհանդերձ, վերջնական եւ միասնական որոշումը երկու խմբակցությունները` «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները, կայացնելու են համատեղ»:

 

Նմանատիպ նյութեր

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին...

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան...

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ըլեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։...

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան...

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննարկվում է, թե ով կլինի կամ ով պետք է լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Անկեղծ ասած, անիմաստ քննարկումներ են, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը Հայաստանում քաղաքական առաջին դեմքի...