Ռուսաստանը մեծացնում է ձկան ներմուծումը Հայաստանից ապրանքների վրա սահմանափակումներից հետո։
Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար, ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Մոսկվան նախկինում սահմանափակումներ էր սահմանել Հայաստանից կենդանի ձկան ներմուծման վրա բոլոր ընկերությունների համար, բացառությամբ երկու հայկական ընկերությունների:
«Մենք հասկանում էինք, որ ստիպված կլինենք սահմանափակումներ սահմանել: Դրան հակակշռելու համար մենք բացեցինք այլ երկրներից մատակարարումները: Օրինակ՝ իշխանի ներմուծման համար մենք մեր ուշադրությունը կենտրոնացրինք Իրանի և Թուրքիայի վրա», – TASS-ին ասել է Դանկվերտը:
Գործակալության ղեկավարի խոսքով՝ որքան շատ մատակարարներ լինեն, այնքան ավելի հեշտ է աշխատել, քանի որ մեկ երկրից մատակարարումը պարունակում է ապրանքի պակասի ռիսկ:
Հիշեցնենք, որ Մոսկվան նախկինում սահմանափակումներ էր սահմանել Հայաստանից կենդանի ձկան ներմուծման վրա բոլոր ընկերությունների համար, բացառությամբ երկու հայկական ընկերությունների:






