Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Կոպիրկինը վերադարձել էր Մոսկվա՝ Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։






