Ջավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. Դավիթ Ռստակյան

5 Հունիսի, 2026

Yerkir.am-ի հարցերին պատասխանում է վիրահայ հասարակական քաղաքական,  ազգային գործիչ, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի (Սակրեբուլոյի) նախկին երկարամյա անդամ Դավիթ Ռստակյանը։

-Պարո՛ն Ռստակյան, Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են ծանրագույն օրեր։ Կարծիք կա, որ սա ոչ թե սովորական նախընտրական շրջան է, այլ Հայաստանի և հայ ժողովրդի գոյության համար վճռորոշ փուլ։ 

-Միանշանակ այդպես է․ պահն օրհասական է, և կանգնած ենք մի լարի, երբ սովորական տարուբերվելը և ճիշտ չկողմնորոշվելը կարող է անդունդը գլորել մեզ։ Մեզ ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին, որն ապրում է թե՛ պետության ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ Սփյուռքում, նաև այստեղ՝ Ջավախքում։ Փաշինյանի իշխանությունը գնում է տիպիկ Սահակաշվիլու ուղիով՝ երկիրը սարքել է գերտերությունների բախման գոտի, արևմտաթուրքական ուժերի խաղահրապարակ։ Արդյունքում՝  հայ ժողովուրդը կանգնած է ծանր երկընտրանքի առջև՝ ընտրել թուրքական ստրկության ուղի՞ն, թե՞ հզոր երկիր ունենալու հնարավորությունները՝ կայուն ու վստահելի դաշնակիցներով ու անվտանգության երաշխիքներով։

-Ջավախահայությունը մշտապես նեցուկ է եղել Հայաստանի Հանրապետությանը, նպաստել կայացման ու զարգացման գործին։ Այսօր, այս ճակատագրական փուլում ի՞նչ տրամադրություններ կան Ջավախքում։ 

-Այո, Հայաստանի Առաջին հանրապետության տարիներից սկսած ջավախահայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել պետականաշինության գործին։ Հիշենք, որ երկու վարչապետները՝ Քաջազնունին և Օհանջանյանը, ինչպես նաև նախարարներ Տեր-Մինասյանն ու Դարբինյանը, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից՝ ռեկտոր Հակոբ Մանանդյանը և բազմաթիվ այլ պետական ու հանրային գործիչներ սերում էին հենց Ջավախքից։ Ինքս 1990-ական թվականներին լինելով իրադարձությունների կիզակետում, կենդանի վկան եմ այն մեծ նվիրումի, որը ջավախահայության կողմից ցուցաբերվեց թե՛ Սպիտակի երկրաշարժի օրերին, թե՛ արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում ու դրանից հետո։ Այսօր ևս ջավախահայությունը խոր ցավով է հետևում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին։ Բնականաբար, կան մարդիկ, որոնք ընկած են Փաշինյանի իշխանության տեղեկատվական տեռորի ազդեցության տակ և կրկնում են նրա խաբեությունները, բայց գիտակից հատվածը լավ տեսնում է կատարվողը և մերժում Նիկոլ Փաշինյանին։

-Փաշինյանի իշխանության մաս կազմող որոշ ջավախահայեր, այդուհանդերձ, կոչ են անում քվեարկել Փաշինյանի օգտին՝ նշելով, որ նա լավ բաներ է արել Ջավախքի համար։

-Գիտեք, մարդ պետք է բարոյականություն ունենա և հասկանա՝ կարելի՞ է սեփական շահի ու 30 արծաթի դիմաց ուրանալ Արարատը, նաև ջավախահայ մարտիկների արյամբ ազատագրված Արցախը, հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, դուրս գալ մեր սրբության սրբոց Եկեղեցու, մեր ինքնության ու արժեքների դեմ, քանդել մեր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները, խզել կապը Սփյուռքի ավանդական մեր կազմակերպությունների հետ։ Եվ այդ ամենը հանուն ինչի՞, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իբր բարեկամությա՞ն։ Նրանք չգիտե՞ն, որ այդ երկրները երբեք չեն հրաժարվել Հայաստանի ու հայ ժողովրդի բնաջնջման իրենց վաղեմի քաղաքականությունից։ Արցախում ցեղասպանված հայության արյունը դեռ չի չորացել, ուզում ենք նույնը կրկնվի արդեն Հայաստանի Հանրապետությունու՞մ։ Արևմտյան Ադրբեջանը լինելու է, եթե Փաշինյանը վերարտադրվի։ Մենք այստեղ՝ Ջավախքում, ուղղակի ամոթ ենք զգում, երբ ամեն օր տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի խայտառակություններն ու նվաստացուցիչ, կործանարար  քայլերը։

Ինչ վերաբերում է Ջավախքում արված ծրագրերին։ Ես անցած տարիներին ոչ մի արտառոց բան չեմ տեսել, եթե խոսքը ընթացիկ ինչ-որ ասֆալտապատման կամ այլնի մասին է, ապա դա պետությունների՝ Վրաստանի ու ՀՀ-ի սովորական գործառույթն է, ես այստեղ ոչ մի հերոսություն չեմ տեսնում։ Առավել ևս, որ ջավախահայության շատ հիմնահարցեր ՀՀ-ում ստեղծվում են արհեստական, որոնք պարզապես չպետք է լինեին։

-Իբրև ջավախահայ հասարակական—քաղաքական գործիչ ո՞ր ուժին կոչ կանեք քվեարկել։ 

-Միանշանակ պետք է մերժել Փաշինյանի իշխանությանը և նրա ծրագրով ստեղծված որոշ մանր մասնակիցներին: Փաշինյանի վերարտադրությունը դա ուղիղ ճանապարհ է դեպի թուրքական ստրկություն։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ով, ով, մենք՝ ջավախահայերս, մեր կաշվի վրա ենք զգացել դա Սահակաշվիլու տխրահռչակ տարիներին։ Վրացիները ևս Բաթումում, Թբիլիսիում և այլուր  Եվրոպա էին տենչում, բայց բաժին հասավ թուրք-ադրբեջանական մուղամը։ Տարբերությունը միայն այն է, որ Վրաստանը ցեղասպանվելու վտանգ չուներ և միայն տնտեսական ու ժողովրդագրական էքսպանսիայի ենթարկվեց, իսկ Հայաստանի դեպքում դամոկլյան սրի նման կախված է յաթաղանը՝ մեր հայրենիքի վերջին կտորի վրա ցեղասպանվելու վտանգը։

Հետևաբար, իմ սիրելի ջավախահայերին, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,  կոչ եմ անում քվեարկել ընդդիմադիր ուժերից որևէ մեկին՝ այն ուժին, որն ունի անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր։ Միայն այդկերպ է հնարավոր փրկել իրավիճակն ու միասնաբար կառուցել հզոր, բարեկեցիկ Հայաստան, երկիր, որը կլինի բոլորիս հպարտության առարկան։

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները. Պուտին

Ռուսաստանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...