Ձերբակալվել են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը և ևս 5 անձ

5 Հունիսի, 2026

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը:

ArmeniaSputnik-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ Սահակյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ն, լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գ.Խ.-ի և վերջինիս որդու՝ Ա.Խ.-ի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վ.Ս.-ի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի, պրոռեկտոր Ա.Ա.-ի, Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հ.Թ.-ի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ:

Բացի դա, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

Դրանից հետո, Ա.Խ.-ն և Գ.Խ.-ն իրենց մտերիմ Հ.Թ.-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, հանցավոր ճանապարհով ՀՀ Երևան քաղաք Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոց 38/1 շենք թիվ 59 հասցեում գտնվող 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի ձեռքբերման գործընթացում քողարկելով գույքի իրական պատկանելիությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը՝ նախ որպես գույք ձեռք բերող ներկայացրել են Հ.Թ.-ին, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 մլն ՀՀ դրամով գնել են նշված գույքը՝ գրանցելով այն Ա.Խ.-ի անվամբ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել վերը նշված 7 անձի նկատմամբ:

Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...