Ողջերի դեմ կռվող ՔՊ-ն դիմել է մահացածներին․ Լուիզա Սարգսյան

4 Հունիսի, 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանը՝ բարձրաձայնելով ընտրցուցակում մահացած մարդու տվյալներ լինելու մասին գրում է․ «Նախկին բարքերը վերակենդանացնող և բացասական կերպով կատարելագործող դեռևս ներկաները սա էլ արեցին:

Փաշինյանն առիթ-անառիթ ասում էր, որ ընտրությունները Հայաստանում այլևս չեն կեղծվելու, չեն կեղծվում և այլն:
Փաշինյանի թիմակիցները մեղադրում են, վարժական հավաքների «հրավիրատոմս» բաժանում ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մեր երկրում չեն ապրում, բայց պահպանել են ՀՀ քաղաքացիությունն ու ընտրելու իրավունքը, և գալիս են Հայաստան` իրացնելու իրենց իրավունքը: Էլի լավ է, որ իշխանությունը նրանց օդանավակայանից ուղարկում է վարժական հավաքների, էլի լավ է, որ չի կալանավորում:
Իսկ ՔՊ-ն, որը կռիվ ունի ողջերի դեմ, դիմում է մահացածներին:
Քաղաքացի Սահակյան Վիոլետան վաղուց մահացել է, սակայն իշխանությունը դիմել է նրա «օգնությանը». նա ցուցակում է որպես ընտրող:
Եթե ընդամենը մեկ ցուցակի մակերեսային ուսումնասիրությամբ նման դեպք է բացահայտվում, բնական հարց է առաջանում՝ իսկ մյուս ցուցակներում ի՞նչ վիճակ է։
Թերևս գրեթե ոչինչ չի մնացել, ինչ Փաշինյանը ժամանակին քննադատել էր, բայց իշխանության գալուց հետո ինքն էլ չկրկներ»:

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...