Եթե Փաշինյանն ինձ լսեր՝ չէինք կորցնի Շուշին. Սամվել Կարապետյանը` 44–օրյա պատերազմի մասին

3 Հունիսի, 2026

Եթե Փաշինյանն ինձ լսեր, մենք կկորցնեինք 3 շրջան, բայց հաստատ չէինք կորցնի Շուշին. Սամվել Կարապետյանը` 44–օրյա պատերազմի մասին:

«Մի քանի անգամ ենք խոսել Փաշինյանի հետ։ Եթե առաջին անգամ ինձ լսեր` մենք 3 շրջան կկորցնեինք, ու պատերազմը կկանգներ Ֆիզուլիում (Վարանդա), բայց ինքը մեծամտաբար համարում էր, որ մենք հաղթում ենք։ Եթե ինձ լսեր, հաստատ չէինք կորցնի Շուշին»,– 168.am–ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով` հետագայում արդեն Փաշինյանն ամբողջությամբ սխալ ճանապարհով է գնացել։

Նմանատիպ նյութեր

Այս իշխանությունները եզակի են, եզակի՝ իրենց հայատյացությամբ․ զոհվածի քույր

Այս ընտրությունները ճակատագրական են բոլորիս համար: Եթե 2018-ի սխալը մեզ բերեց ազգային ինքնության ոտնահարման, կանգնեցրեց պատերազմի առաջ, ապա 2021 թվականի ընտրությունները բերեցին Արցախի հայաթափման և Արցախի կորուստի, մտածեք...

Ինչին Փաշինյանը կպնում է, մահ է բերում. Ռոբերտ Քոչարյան

  «Ինչին Փաշինյանը կպնում է, մահ է բերում, և իր մահացու հաղթարշավը ինքը սկսել է մարտի 1-ին. հրահրեց ոստիկանների հետ բախումներ, 10 հոգու զոհը բերեց, ինքը փախավ։ Սա՛ է այս մարդու խասիաթը, այս մարդու տեսակը, և չբավարարվեց։ Ենթադրում եմ,...

Հայաստանը պետք է գիտակցված որոշում ընդունի. Պանկին

Հայաստանը պետք է գիտակցված որոշում ընդունի. Պանկին

Հայաստանը պետք է գիտակցված որոշում ընդունի ԵԱՏՄ-ին իր անդամակցության վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանը պետք է գիտակցված ընտրություն կատարի՝ հասկանալով թե՛ բոլոր առավելությունները, թե՛ այն բոլոր հետևանքները, որոնք կլինեն՝ կախված...