Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ միջազգայնագետ

28 Մայիսի, 2026

Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու հարցում: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Թրամփի աջակցությունը Հայաստանի գործող իշխանությանը: Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ։ Սա ամերիկյան քաղաքականության մեջ մինչ Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չէր։

Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու կամ այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ աջակցության դեպքում դա անում են նուրբ և անուղղակի ձևով (օրինակ՝ Օբաման կամ Բուշ կրտսերը)։

Ի տարբերություն նախկին նախագահների՝ Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր (endorse) ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի։

Ի դեպ, Թրամփը բացեիբաց ասում է այն, ինչ ես ասում էի երեկ։ Այս ամենի նպատակը, ըստ նրա ներկայացման, Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է TRIPP-ի միջոցով, ինչը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում»։

 

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...