Չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը. Փաշինյան

27 Մայիսի, 2026

Ես ուղիղ ասեմ՝ ՀՀ-ն այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամակցում է երկու բարձրագույն կառավարող մարմինների։ Այս մասին հայտարարել է Փաշինյանը:

«Այդ լծակները ես կօգտագործեմ, որ, մասնավորապես, Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ։ Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին են։ Նրանք, ովքեր այդ հայտարարություններն անում են, նրանք պարզապես տաք են, չեն հասկանում, որ նրանք փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ։ Հիմա արձակուրդում եմ։ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու է ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը։ Ես հունիսի 7-ից հետո, ձեր մանդատը ստանալու պարագայում և ստանալուց հետո, ես կվերադառնամ աշխատանքի, և դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որոնք արվում են, կչեզոքացվեն։

Իհարկե, կվերադառնամ ԵԱՏՄ ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերներիս աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին։ Ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Էդ, որ Լուկաշենկոն ասել է, թե Հայաստանը ում է պետք, այդ հայտարարությունը պետք է ունենար քաղաքական հետևանքներ, և դրա քաղաքական հետևանքն է այն, որ ՀՀ-ն այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնա»,- Աբովյան քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը

Նմանատիպ նյութեր

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում...