Մեր թիմում ոչ մեկը չի՛ կոտրվելու, պայքարելու ենք մինչև հաղթանակ․ Ռոբերտ Քոչարյան

25 Մայիսի, 2026

 

«Մեր թիմում ոչ մեկը չի՛ կոտրվելու, պայքարելու ենք մինչև հաղթանակ, վստա՛հ եղեք։ Հետաքրքիրը գիտե՞ք ինչ է․ հետաքրքիրն այն է, որ այդ երկու մարդկանց անուններն այն անուններն են, որոնցով կարելի է սերունդներ դաստիարակել։ Աշոտ Մինասյանը երեք պատերազմի մասնակից է, 44-օրյա պատերազմին էլ մասնակցել է ընտանիքով՝ իր տղաների հետ։ Փոխանակ սերունդներ դաստիարակենք հերոսների կենսագրության վրա, այդ հերոսներին ուղարկում են բանտ։ Հիմա հարց չի՞ առաջանում՝ ինչու այս իշխանությանը հերոսներ պետք չեն, հայրենասերներ պետք չեն։ Ես փորձեմ պարզաբանել, թե ինչու։ Նայե՛ք, մենք մեր ծրագրերում շատ ենք խոսում անվտանգության մասին. ասում ենք՝ անվտանգության բաղադրիչներ, մարտունակ բանակ, հզոր դաշնակից, հզոր ու ուժեղ առաջնորդ, բայց կա մեկ չափազանց կարևոր հանգամանք՝ հայրենասիրությունը։ Դու չես կարող մարտունակ բանակ ունենալ, եթե քո քաղաքացին հայրենասեր չէ. ինչ զենքեր ուզում ես բեր, ինչ զինամթերք, զինատեսակներ ու սպառազինություն։ Զինվորը պետք է լինի հայրենասեր, համոզված լինի, թե ինչի համար է ինքը կռվում, ինչի համար է ծառայում։ Այս մարդկանց հայրենասեր զինվոր պետք չի՛, հայրենասեր քաղաքացի պետք չի՛, որովհետև հայրենասեր քաղաքացին նաև պահանջատեր է իշխանություններից և թույլ չի տալու թշնամու կարգադրանքով փոխել, օրինակ, Սահմանադրությունը կամ զիջել տարածքներ»,- այս մասին Սիսանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավին ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...