Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը, դա վնաս է ոչ միայն առողջությանը, այլև՝ անվտանգությանը. Վարուժան Գեղամյան

24 Մայիսի, 2026

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ»,-գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ շարունակելով.

«Ավելին՝ չի էլ պատրաստվում նման քայլի, և դա ունի շատ հիմնավոր ու պրագմատիկ պատճառ։

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է՝ օգտագործելով պատերազմական փափուկ ուժի գործիք հանդիսացող տնտեսական շրջափակումը։ Սակայն այդ գործիքը ոչ այնքան ծառայում է բուն նպատակին (զուտ տնտեսական տեսանկյունից դրա արդյունավետությունը խիստ կասկածելի է), այլ պաշտոնական Անկարայի կողմից այն օգտագործվում է որպես քարոզչական ու հոգեբանական գործիք։

Բացատրեմ, թե ինչպես է դա աշխատում։

1991 թ. ի վեր մեզ անդադար համոզում են, որ Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո մենք տնտեսական բարեկեցության մեջ ենք ապրելու՝ այդպիսով Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները բխեցնելով Թուրքիայի կողմից փակված սահմաններից։ Այս քարոզչական մանիպուլյատիվ թեզը, ցավոք, շատ ամուր կերպով նստած է հայ հասարակության ու նույնիսկ ազգային էլիտաների պատկերացումներում՝ դիտարկելով Թուրքիայի հետ բաց սահմանը որպես բացարձակ բարիք՝ առանց դրա իրական, գիտահեն ապացույցների։ Այս հարցում ամեն բան կառուցվում է կենցաղային տրամաբանության վրա. այս տրամաբանությունը սնուցվում է «բաց սահմանը ավելի լավ է, քան փակը», «21-րդ դարում փակ սահմաններ չկան» և այլ անհիմն պնդումներով։

Մինչդեռ այս թեզի քարոզի ու լայն տարածման գլխավոր շահառուն Թուրքիան է։ Այդ քարոզի տրամաբանությամբ Թուրքիայի կողմից արված պատերազմական քայլը դիտարկվում է զուտ տնտեսական և մի բան, որ «մեզ շատ է պետք»։ Ուստի պաշտոնական Անկարան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Իր արդյունավետությամբ դա շատ ավելի լավ գործիք է, քան բուն սահմանը բացելը։

Հենց սա է պատճառը, որ 2020 թ. պատերզմից հետո ՀՀ դե ֆակտո իշխանությունը ամեն օր նոր զիջումներ է անում Թուրքիային ու Ադրբեջանին, բայց սահմանների բացման ու ճանապարհների ապաշրջափակման հարցը չի լուծվում։ Թուրքիան օգտագործում է սահմանների թեման որպես դիվանագիտական-քաղաքական ճնշման գործիք։ Պատահական չէ, որ արդեն 6 տարի կան միայն հայ-թուրքական անբովանդակ հանդիպումներ, քննարկումներ, բայց չկա սահմանների բացում։ Այս ամբողջ քարոզչության նպատակն է հայ հասարակության շրջանում ստեղծել կեղծ պատրանք, որ «հեսա-հեսա բացվելու է սահմանը» և «լավ ենք ապրելու»։ Մինչդեռ դրա դիմաց Թուրքիային արվում են նոր զիջումներ։

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը, դա վնաս է ոչ միայն առողջությանը, այլև՝ անվտանգությանը։

Այս գործիքը Թուրքիան կիրառել է նաև Սիրիայի վրա։

2009 թ. անձամբ եմ տեսել, թե ինչպես էր Սիրիայում ժողովուրդը ցնծում, երբ վերջապես Թուրքիայի հետ բացվեցին սահմանները և հանվեց վիզայի ռեժիմը։

Դրանից ուղիղ մեկ ու կես տարի անց այդ բաց սահմաններով Թուրքիայից ու Թուրքիայի համակարգմամբ Սիրիա ներխուժեցին ահաբեկիչները ու թաղեցին արաբական հսկա պետությունը մի պատերազմի մեջ, որից մինչ այսօր այն դուրս չի եկել՝ չնայած տարածքային ու մարդկային կորուստներին»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...