Փաշինյանը նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը․ «Հրապարակ»

23 Մայիսի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է․  Նիկոլ Փաշինյանի մարզային եւ համայնքային այցերը դիվադադար են անում տեղի բնակիչներին։ Փաշինյանի այցից մոտ 2-3 ժամ առաջ տվյալ համայնք դեսանտ է իջեցվում՝ ոստիկանության եւ ՊՊԾ գնդի կողմից, 2-3 գազել ոստիկան ու թիկնապահ են լցվում այդ տարածքը, բառի բուն իմաստով՝ սանրում են այն հատվածը, որտեղ պետք է տեղի ունենա հավաքը, եւ ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին Արարատի մարզի Սուրենավան համայնքում՝ Փաշինյանի այցից առաջ, մի քանի գազել ուժայիններ են ժամանել, ստուգել ամեն քար ու թուփ, հարակից խանութներն ու տների բակերը։ Ոմանց կարծիքով, անվտանգային միջոցառումներից զատ, սա նաեւ հոգեբանական ներգործության խնդիր է լուծում, փորձում են վախ ներշնչել տեղի բնակչությանը, որ հանկարծ մեկի մտքով չանցնի՝ Փաշինյանի քարոզարշավը հարամել։

Ի դեպ, բժիշկ տիկնոջ հետ միջադեպից հետո Փաշինյանն ակնհայտորեն նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը։ Նա այցելում է համայնքներ, թաղեր, բայց չի շփվում բնակիչների հետ, միայն ելույթ է ունենում պիկապի վրայից, արագ քարտեզներ է բաժանում ու հեռանում։ Նախօրեին Արարատի մարզում անգամ նրա բարձրախոսն էր փոխվել, Փաշինյանի ձայնը բավական վատ էր լսվում։ Երբեմնի ժողվարչապետը, որ հայտարարում էր, թե Հայաստանում 3 մլն վարչապետ կա, այսօր փաստացի վախենում է շփվել ժողովրդի հետ, քանի որ դրանք, որպես կանոն, սկանդալներով են ավարտվում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 23․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...