ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

20 Մայիսի, 2026

Կառավարության գրեթե բոլոր անդամները կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցանկում։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է կառավարության անդամների, ԱԺ նախագահի ու փոխնախագահի, Երևանի քաղաքապետի, ՀԷՑ-ում և «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչների հայտարարագրերը, որոնք ամփոփում են 2025-ի ապրիլի 1-ից մինչև 2026-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը։ Տվյալները միաժամանակ համեմատվել են նաև 2021-ի և այլ տարեթվերի նույն անձանց հայտարարագրերի ցուցանիշների հետ՝ պարզելու՝ որքան աշխատավարձ ու պարգևավճարներ են ստացել այդ անձինք և ինչպես են փոխվել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը վերջին տարիներին։  Այս մասին գրում է Civilnet.am-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը 2021-ից հետո բարձրացել է ավելի քան 2,5 անգամ։

Նիկոլ Փաշինյանի հայտարարագրած եկամուտները մեկ տարվա (2025-2026թթ․) կտրվածքով գոյացել են չորս տարբեր աղբյուրներից։ Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները կազմել են շուրջ 32 մլն դրամ, այսինքն՝ ամսական ավելի քան 2,6 մլն դրամ աշխատավարձ։

Համեմատության համար 2021-ին նա ստացել էր շուրջ 12 մլն դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 1 մլն դրամ։ Այսպիսով՝ Փաշինյանի աշխատավարձն այս ընթացքում բարձրացել է ավելի քան 2,5 անգամ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մեկ տարում ստացել է շուրջ 35 մլն դրամ աշխատավարձ, այսինքն՝ մոտ 3 մլն դրամ ամսական։ Հարությունյանն այս պաշտոնին է նշանակվել 2021-ի հուլիսին, այնպես որ մենք համեմատել ենք 2022-ի տարեկան հայտարարագրում արտացոլված աշխատավարձի գումարի հետ՝ տարեկան 22 մլն դրամ, կամ ամսական ավելի քան 1,8 մլն դրամ, աճը շուրջ 1,5 անգամ։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել է 30 մլն դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, միջին ամսականը՝ մոտ 2,5 մլն դրամ։

Բացի այդ, Միրզոյանը գործուղումներից ստացել է 5,8 մլն դրամ գումար։ 2021-ին Միրզոյանը նույն պաշտոնին էր ու ստացել է 17 մլն դրամից ավելի աշխատավարձ, ամսական՝ 1,4 մլն դրամ, աճը՝ 1,7 ագամ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տարեկան ընդհանուր 27,7 մլն դրամ, միջին ամսականը՝ մոտ 2,3 մլն դրամ։ 2021-ին նրա աշխատավարձն ու պարգևավճարներն ավելի քան երկու անգամ պակաս էին՝ 17,5 մլն դրամ, ամսական միջինը՝ 1,5 մլն դրամ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատավարձը մեկ տարվա ընթացքում կազմել է 29,5 մլն դրամ, միջին ամսականը՝ 2,4 մլն դրամ։ 2021-ին նախարարը աշխատավարձից ու պարգևավճարներից վաստակել էր շուրջ 20 մլն դրամ, ամսական՝ 1,6 մլն։

Շուրջ 26 մլն դրամ տարեկան աշխատավարձ է ստացել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ամսական՝ մոտ 2,2 մլն դրամ: 2021-ին նա ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր, տարեկան վաստակել էր ավելի քան 13 մլն դրամ, ամսական ավելի քան 1 մլն դրամ, այսինքն՝ նրա աշխատավարձը բարձրացել է առնվազն 2 անգամ։

Ավելի քան 35 մլն դրամ տարեկան աշխատավարձ է ստացել Դավիթ Խուդաթյանը, միջին ամսականը՝ մոտ 2,4 մլն դրամ։ 2021-ին նա Արմավիր համայնքի ղեկավարն էր և վաստակել էր շուրջ 7 մլն դրամ (7,076,648) աշխատավարձ, ամսական միջինը՝ մոտ 590 հազար դրամ։ Այսպիսով՝ նրա աշխատավարձը բարձրացել է շուրջ 5 անգամ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Ֆիդանը մեկնել է Բաքու

Ֆիդանը մեկնել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովին։ Միջոցառմանը նա կներկայացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։...

Ահա թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործը համարվում «Աշխարհաքաղաքական N1»․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ պատերազմի 18-րդ օրը, որոշ չափով բացահայտվեց պատերազմի դաշտում մեր կորուստների մասին։ Ուղերձով հանդես եկավ մարդամեկը․ նախ դարձյալ գլուխ գովաց, թե ինչպես հուլիսյան մարտերի ժամանակ է ասել, որ Ադրբեջանը...

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսությունից։ Լևոն XIV-ին ուղղված նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել՝ ողջունելով Պապի հաջող վիրահատությունը։ Հայրապետը...

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը․ Լիանա Մանուկյան

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը․ Լիանա Մանուկյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան»-խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը մասնակցել է COP 17-ի շրջանակում անցկացվող «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» թեմայով պանելային քննարկմանը։ Այս մասին...

Լուսինե Բադալյանին անհայտ պատճառներով արգելել են մուտք գործել ՌԴ

Լուսինե Բադալյանին անհայտ պատճառներով արգելել են մուտք գործել ՌԴ

ԱԺ քպ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը գրել է. «Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու...