«Դատարկ սեղանի շուրջ, բայց Սրբազան Հոր իմաստության ու լավատեսության առատությամբ ԱԱԾ մեկուսարանում նշեցինք քաղբանտարկյալ արքեպիսկոպոսի 55-ամյակը:
Հավատով, որ շատ շուտով ունենալու ենք ազատագրված Հայաստան»,- գրել է Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Բագրատ Սրբազանի ազատազրկման 330-րդ օրը` մայիսի 20-ին, նրա 55-րդ տարեդարձն է:
Սրբազան շարժումը հրավիրում է ԱԱԾ շենքի մոտ՝ միասին նշելու Բագրատ սրբազանի ծննդյան 55-ամյակը:




