Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ. Արթուր Ղամբարյան

19 Մայիսի, 2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը ֆյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ (ատելության հրապարակային խոսքը)։ Սակայն իրավաբանական համայնքը կարծես համակերպվել է, որ պաշտոնատար անձը դուրս է քրեական իրավունքի գործողության ոլորտից։

Հետաքրքիր է՝ իրավապահ համակարգն այժմ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվելու քրեական վարույթ նախաձեռնելուց.

հանցանքի օբյեկտը չկա, դիտավորություն չկա կամ «մեղսունակություն» չկա, պարզապես քաղաքական խոսք է…

Ցավալի է, որ մարդու իրավունքներով զբաղվող որևէ պետաիրավական ինստիտուտ մասնավոր անձանց դեմ ուղղված այս աղաղակող դեպքով հասցեական կամ առարկայական խոսք չասեց»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...