Պարտության հոտը. «Փաստ»

19 Մայիսի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա հերթական, շատ մեղմ ասած, ջղաձիգ պահվածքը, երբ սկսեց գոռգոռալ իրեն մոտեցած ու իր բողոքն արտահայտած կնոջ վրա, քաշքշել նրան, մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչքան վատ է նրա վիճակը: Ու ոչ միայն այդ դրվագում, ընդհանրապես՝ երեկ ողջ օրը նա ջղագրգիռ էր, գոռգոռում էր, սպառնում վիրավորում աջուձախ: Առիթ ունեցել ենք նշելու այն հիմնական պատճառները, թե ինչու է Փաշինյանը նման հոգեվիճակում:

Հիմա գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ պարտության հոտը սարսափեցնում է նրան, ինչի արդյունքում նա կորցնում է ինքնատիրապետումը: Իսկ երեկ Փաշինյանը բացահայտ ատելության խոսք էր տարածում արցախցիների և ընդդիմադիրների հանդեպ: Ավելին, նա ուղղակի հրապարակային սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմադիրների հասցեին: Եթե որևէ ընդդիմադիր նման հայտարարությունների 10 տոկոսի չափով որևէ խոսք ասեր, անմիջապես քրեական վարույթ կնախաձեռնվեր, բերման կենթարկվեր, կալանքի կտարվեր:

Մյուս կողմից՝ սա կարող է նպաստել հաշվեհարդարի մթնոլորտին՝ իր ծանրագույն հետևանքներով: Իսկ իրավապահներն առայժմ լռում են: Ավելի ստույգ, ոչ թե լռում են, այլ գործեր են հարուցում բոլոր նրանց վրա, ովքեր Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «թանին թթու» են ասում, օրինակ՝ նույն «դիմակավորների» գործով, ինչի մասին Փաշինյանը երեկ խոսում էր, Տաշիրում իբր քարոզչությանը խոչընդոտելու գործով և այլն: Ու այդպես՝ ամենօրյա ռեժիմով:

Թեպետ, ըստ մեր տեղեկությունների, իրավապահ համակարգում էլ հիանալի տեղյակ են, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ ու արդար ընտրությունների պարագայում, նույնիսկ վարչական ռեսուրսը հաշվի առնելով, 25 տոկոսից ավելի չի կարող ստանալ, ուստի, շատերը սկսել են զգուշավոր դառնալ, անգամ «անկյուններում» դժգոհություններ են արտահայտում, որ ստիպված են անընդհատ ապօրինի հրամաններ կատարել, իսկ հունիսի 7-ից հետո «քաշվելու» են:

Սրա մասին ևս տեղյակ է Նիկոլ Փաշինյանը և, ըստ այդմ, առավել շատ է կորցնում ինքնատիրապետումը: Ավելին, նա տեղյակ է նաև, որ նույնիսկ իր հավաքներին «բերվածների», տնետուն բուկլետ բաժանողների մեծ մասը ՔՊ-ին չի ընտրելու. ինչպես ասում են, այս պահին գործ է՝ անում են:

Նմանատիպ նյութեր

Կիևյան կամուրջը երթևեկության համար 14 օր շուտ կբացվի, բայց մինչև տարեվերջ հիմնանորոգում կանեն

Կիևյան կամուրջը երթևեկության համար 14 օր շուտ կբացվի, բայց մինչև տարեվերջ հիմնանորոգում կանեն

Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ: Նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից: Հրազդանի մեծ կամ առավել հայտնի Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է։  Ծրագրի...

Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը․ Բայրամով

Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը հայտարարել է, որ այս ոլորտում ստեղծվել են հանձնաժողովներ. «Այս աշխատանքը...

Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»

Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ իշխանությունները քնեցնելով մահացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին, ինչը հարուցել է դժգոհություն։ Նշվում է, որ Ռուբեն Մելիքյանը և փաստաբան Էմին Խաչատրյանը խոսել են կորուստի հոգեբանական ծանր ազդեցության մասին, իսկ...

Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»

Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը հունիսի 23-ին պարգևատրվել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից։ Տեղեկությունը ստացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Ըստ աղբյուրի՝ Պողոսյանը նրան նվիրել է AWI 2496 ապրանքանիշի, ոսկյա...

ՍԴ-ն շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ․ «Փաստ»

ՍԴ-ն շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ընտրական իրավունքի էությունը միայն քվեարկելու իրավունքը չէ։ Այն ներառում է նաև ընտրողի կամարտահայտության ճշգրիտ հաշվառման, յուրաքանչյուր ձայնի հավասար արժեքի, արդյունավետ պաշտպանության և իրավական վերականգնման իրավունքը։ Եթե այդ բաղադրիչներից...