Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան

18 Մայիսի, 2026

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից
Մասնագիտական հայացքովառավոտվանից հետևում եմ համացանցում տարածվող այն տեսանյութին և հետևած արձագանքներին, որտեղ դիմակավորված անձինք, իրենց արցախցի ձևացնելով, իբր ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին։
Այն էլ հատուկ. Արցախի դրոշով ու բարբառով, որ հանկարծ ուրիշ բան չմտածենք:
Ժողովո՛ւրդ, սա դասական տեղեկատվական ինսցենիրովկա է։ Կարիք չկա փարձառու վերլուծաբան լինելու՝ հասկանալու համար, թե ում ձեռքի գործն է սա։ Բավական է նայել ընդամենը երկու պարզ փաստի․
ա. Ո՞վ է առաջինը տարածում ։
Տրամաբանական կլիներ, որ նման արմատական տեսանյութը հայտնվեր ընդդիմադիր հարթակներում, չէ՞։ Բայց ոչ։
Այսօր առավոտվանից սա կազմակերպված ու զանգվածային տարածում էին բացառապես փաշինյանական ԶԼՄները , առաջինը Սիվիկում եմ տեսել , ու իշխանական ֆեյքերն ու նրանց սատարող բլոգերները։ Սա քաղտեխնոլոգիական հին ու փորձված հնարք է՝ ինքդ ստեղծիր կեղծ վտանգ, ինքդ տարածիր, որ հետո զոհի կերպար ընդունես ու լեգիտիմ հիմքեր ունենաս ընդդիմության դեմ հարձակում (տրավլյա) սկսելու համար։ Առավոտվա փաշինյանական ջղաձգումները միայն ապացուցեցին դա:
բ. Դիմակների ֆենոմենը։ Նկատե՞լ եք՝ այն մարդիկ, ովքեր իրականում չեն սիրում Փաշինյանին ու դժգոհ են այս իշխանությունից, դիմակ չեն դնում։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են քաղաքացիները (այդ թվում՝ արցախցիները) փողոցում, հանդիպումների ժամանակ կամ ուղիղ եթերներում՝ բաց դեմքով ու սեփական անունով Փաշինյանին աչքերի մեջ ասում այն ամենը, ինչ մտածում են նրա մասին։ Իսկ այս տեսանյութում դիմակների հետևում թաքնված են հենց իրենց պատվերով աշխատող «դերասանները» կամ ուժայինները, որովհետև դեմքերը բացելուն պես՝ վայրկյանների ընթացքում կնույնականացվեին, ու այս էժանագին բլեֆը կպայթեր։
Իսկ ինչո՞ւ է սա պետք իշխանությանը հենց հիմա․
1,Արցախցիների դեմ ատելություն բորբոքելու համար. տեսանյութում հատուկ շեշտվում է «արցախցի» լինելը, որպեսզի հանրության մեջ նորից ներքին պառակտում մտցնեն։
2. Ընդդիմությանը վարկաբեկելու համար. ուզում են ցույց տալ, թե ընդդիմադիր դաշտում միայն «ահաբեկիչներ» ու «կրիմինալ» տարրեր են։
3, Ձեռքերը ազատելու համար. սա հիանալի նախապատրաստական հող է, որպեսզի ուժայինները նոր թափով քաղաքական հալածանքներ, խուզարկություններ ու ձերբակալություններ սկսեն ակտիվիստների նկատմամբ՝ «պետական անվտանգության» պատրվակով։
Հայեր ջան, մի տրվեք էժանագին մանիպուլյացիաներին, պահպանե՛ք մեդիահիգիենան և հիշեք՝ իրական ընդդիմադիրը երբեք դիմակ չի դնում»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...