Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին

16 Մայիսի, 2026

Արագածոտնի մարզի Բերքառատ բնակավայրի դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, որը ուսուցիչների հետ մայիսի 13–ին դասերի ժամին գնացել էր ՔՊ–ի քարոզարշավին, հերքում է իր եւ ուսուցիչների կազմակերպված մասնակցությունը քարոզարշավին։ Նա հերքել է նաեւ իր իսկ ղեկավարած դպրոցի ուսուցչուհու պատմածը NEWS.am–ին, որ դպրոցի դասերը կրճատել են, որ գնան Ծաղկահովիտ ՔՊ քարոզարշավին, եւ որ Գազելը նրանց տրամադրել է «շրջկենտրոնը»։

Բերքառատի վարչական ղեկավար Մերուժան Մինասյանն էլ է հերքել տնօրենի մասնակցությունը, մինչեւ այն պահը, երբ NEWS.am–ի թղթակիցը ցույց է տվել իր նկարահանած կադրերը, որտեղ երեւում է՝ ինչպես է տնօրենը ուսուցիչների հետ նստում մեքենան։

Չնայած դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Վարդիթեր Գրիգորյանը մայիսի 13–ին մեզ ասել էր, որ շրջկենտրոնից են Գազելը տրամադրել, վարչական ղեկավարը վստահեցրել է՝ մանկապարտեզի Գազելն է եղել, ուսուցիչները փողոցում տեսել են, կանգնեցրել և հասել Ծաղկահովիտ՝ Փաշինյանի քարոզարշավին։

Դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, որը հրաժարվել էր մեկնաբանություն տալ NEWS.am–ին, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության  «Լուրեր» լրատվական ծրագրին։ Նա վստահեցրել է, թե Փաշինյանի քարոզարշավին մասնակցել են միայն այն ուսուցիչները, որոնց դասերն ավարտված են եղել, իսկ իր մասնակցության մասին ոչինչ չի ասել։

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում տնօրենն ասում է՝ միայն տարրական դասարանների աշակերտների դասերն են շուտ ավարտել՝ դպրոցի հոսանքազրկման պատճառով, պնդում, թե ինքը չի կարող ասել՝ քանի ուսուցիչ է մասնակցել քարոզարշավին, կերպարվեստի ուսուցչուհին էլ, որը մեզ ասել էր, որ բոլոր ուսուցիչներով են եկել քարոզարշավի, «մանավանդ տնօրենը», Հանրայինին ասել է՝ չգիտի, թե ուրիշ ովքեր են եղել իրենց դպրոցից։ Ընդհանրապես, Հանրայինի ռեպորտաժն ամբողջությամբ այն կանխավարկածով էր, թե կատարվածում իրավախախտում չկա, ու թեեւ ռեպորտաժում կադրեր էին օգտագործված մայիսի 13–ի՝ NEWS.am–ի աղմկահարույց նկարահանումներից, ռեպորտաժը կառուցված էր այնպես, ասես լրագրողն այդ կադրերը չի էլ տեսել։  Ռեպորտաժը նաեւ պատմում էր այն մասին, թե Փաշինյանի օրոք ինչ փոփոխություններ են եղել դպրոցում՝ արդարացնելով ուսուցիչների արարքը, թե իբր գնացել են Փաշինյանին շնորհակալություն հայտնելու։

Փաշինյանի հրահանգով ծառայողական քննություն է սկսվել Արագածոտնի մարզի չորս դպրոցներում՝ տնօրենների կողմից հնարավոր իրավախախտումները բացահայտելու նպատակով։ Փաշինյանը, սակայն, կտրականապես հերքում է  ենթադրյալ մեղավորների շրջանակն ընդլայնելու հնաավորությունը։ Չնայած հակառակը վկայող բազմաթիվ փաստերի՝ նա բացառում է, որ տնօրեններին կարող էր հրահանգ տրվել վերին օղակներից, օրինակ, մարզպետարաններից։

Նմանատիպ նյութեր

Վարդենիսում 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է թմրանյութ և զենք-զինամթերք

Վարդենիսում 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է թմրանյութ և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 4-ին։ Ժամը 12․45-ին, Մեծ Մասրիկ գյուղի գազալցակայանի մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Դարանակ գյուղի...

Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան

Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու։ Նա այդ մասին խոսել է Al Jazeera-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Անկարայի և Բրյուսելի երկարամյա հարաբերություններին։ Էրդողանի...

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է պահանջել Միացյալ Նահանգներից և Թուրքիայից՝ Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ թուրքական...

Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան

Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ խոսել է պետական սնանկության հետևանքների և տնտեսական անվտանգության մասին՝ նշելով․ «Կոլեգաներից և մեր պատգամավորներից հարցեր են հնչում, թե ի՞նչ կլինի, եթե երկիրը սնանկություն հայտարարի։...

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր և վիրավորներ կան

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր և վիրավորներ կան

Հարավային Լիբանանում օգոստոսի 15-ին իրականացված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, գրում է shafaq.com-ը։ Անսար բնակավայրում բնակելի տան վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 7...