Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16 Մայիսի, 2026

«Հրապարակ»-ը գրում է․ Նախընտրական թեժ աժիոտաժի մեջ գտնվող իշխանականներն այս օրերին տագնապալից սպասումներ ունեն ոչ միայն հունիսի 7-ի ընտրություններից, այլեւ մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից։

Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, լարված իրավիճակ է, որը տեսանելի դարձավ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից եւ ԵՄ գագաթնաժողովից հետո, որը կայացավ Երեւանում՝ մայիսի 4-5-ը: Այդ լարվածության արդյունքում Ռուսաստանը կոշտացրեց իր հռետորաբանությունը եւ հայ գործարարների արտադրանքի նկատմամբ սանկցիաներ սկսեց կիրառել։

Նախորդ շաբաթ էլ ռուսական կողմը Պուտինի շուրթերով օրակարգ բերեց Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության թեման՝ ՀՀ իշխանություններից պահանջելով կողմնորոշվել. կա՛մ մնում եք ԵԱՏՄ-ում` հրաժարվելով ԵՄ-ին անդամակցելուց, կա՛մ դուրս եք գալիս, եւ սկսվում է «փափուկ ապահարզանի» պրոցեսը։ Նա բաց տեքստով հայտարարեց, որ ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»։ ՌԴ-ն, ըստ նրա, կսատարի այն ամենին, ինչը շահավետ է հայ ժողովրդին։ Նույնիսկ առաջարկեց հանրաքվե անել, որ հայ ժողովուրդը որոշի։

Նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է․ անցած, նախանցած տարիներին շատ ավելին էր, բայց, այնուամենայնիվ, 2025-ին եղել է 7 միլիարդ դոլար. «Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, եւ Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակներում»։

Պուտինի կարծիքով՝ թե՛ Հայաստանի, թե՛ ՌԴ-ի համար ճիշտ կլիներ հնարավորինս շուտ կողմնորոշվելը, եւ առաջարկեց Նիկոլ Փաշինյանին` մինչեւ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը` մայիսի 28-29-ը, որոշում կայացնել: Սակայն Փաշինյանը հայտարարեց, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, եւ դա բացատրեց քարոզարշավով։ Նրա փոխարեն Աստանա կմեկնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ նիստից ՀՀ իշխանությունները բավականին տագնապալից սպասումներ ունեն, տարբեր խողովակներով ինֆորմացիա են ստացել, որ Հայաստանի նկատմամբ ՌԴ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնք կգաղտնազերծեն այդ օրը: Այդ օրը անգամ կարող է հայտարարեն Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու մասին, թեեւ կառույցը պետք է ընդունի կոնսենսուսային որոշում, եւ Հայաստանը կարող է վետո դնել այդ որոշման վրա ու ՀՀ տնտեսությունը որոշ ժամանակով փրկել կազմաքանդումից, սակայն, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, նման սցենարի պարագայում իրենք հասկանում են դրա հետեւանքները, եւ որ ՌԴ-ն այլ գործիքակազմերով այնպիսի խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, որը համարժեք կլինի ԵԱՏՄ-ից վտարելուն, օրինակ՝ տեխնիկական եւ սանիտարական կարգավորումների դաշտում, իսկ ծայրահեղ դեպքում Հայաստանի մասով կանոնակարգային խմբագրումների կդիմեն։

Չնայած իշխանությունում լավատեսների մի խումբ հույս ունի, որ շատ արագ ռուսական շուկային այլընտրանք կգտնեն` ի դեմս Ադրբեջանի, որի ներկայացուցիչների հետ ապրանքաշրջանառությունը զարգացնելու հարցով շաբաթներ առաջ անգամ Հայաստան ժամանեց Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը` իր հետ բերելով ադրբեջանցի գործարարների, որոնք Աղվերանում հանդիպում ունեցան հայ գործարարների հետ եւ փակ ֆորմատով քննարկեցին այդ հարցերը: Սակայն մեծ հաշվով հասկանում են, որ հեշտ եւ արագ չի լինելու Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու գործընթացը, իսկ ԵԱՏՄ-ից մեկուսանալը, չունենալով այլընտրանքային շուկա, կնշանակի տնտեսական լուրջ ճգնաժամի առաջ կանգնել եւ ՀՀ տնտեսությունն ու ներկա կենսամակարդակը հիմնովին վտանգել։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ առաջին սանկցիան լինելու է գազի գնի բազմապատկվելու տեսքով։

 

 

Նմանատիպ նյութեր

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...

Գործը միանշանակ քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող. Լևոն Քոչարյան

«Գործը միանշանակ քաղաքական է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իմիջիայլոց, այն հանգամանքները, որոնք նշել են այս չակերտների մեջ քրեական գործում, ոչ մի նոր բան չկա։ Այսինքն՝ 2018 թ–ից գործ կար հարուցված, էլի անհեթեթ...

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը․ Վահե Դավթյան

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․  «Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների...