Թշվառություն, որի անունը կեղծիք է. Բագրատ սրբազան

14 Մայիսի, 2026

Թշվառություն, որի անունը կեղծիք է:

Այս մի քանի օրերին լսեցի և՛ գլխավոր դատախազի, և՛ Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքերը:

Այս մեկ նախադասությունից հետո կարելի էր լուռ մնալ` ամեն բան ասված համարելով:

Ինչպիսի՜ թշվառություն, մի պահ խղճացի նրանց, բայց հաջորդ պահին մեզ խղճացի, որ այսպիսի իրականության մեջ ենք:

Գլխավոր դատախազը չպատասխանեց և ոչ մեկ հարցի` համարելով, որ դատական գործընթացն ընթանում է, և այդ հարցերն այնտեղ պիտի տրվեն և այլն, կամ նման մի բան:

Դո՛ւք եք հարցերը դուրս բերել դատարանից և խորհրդարանի ամբիոնից հայտարարել փորձաքննության և այլ կեղծիքների մասին: Ապա նույնը շարունակել եք Հ1-ի եթերով, խոսել գործի և այլ երևույթների մասին` ակնհայտորեն կեղծելով այսպես կոչված «առկա ապացույցները»:

Գլխավոր դատախազը հորդորեց նաև այս առումով դատարան դիմել: Դիմել ենք` մերժել են, ու չենք զարմացել, պարզապես ծիծաղել ենք:

Մեր հարցերին ի պատասխան ի՞նչ լսեցինք` վիրավորանք, փնթփնթոց, վիրավորվածության դրսևորման դերասանություն… Պարզապես զավեշտ է, որ 10 ամիս շարունակաբար մարդկանց կյանքը խաթարողը, վիրավորողը, զրպարտողը դարձյալ «զոհի» պատմուճան հագավ:

Իսկ ի՞նչ ասեմ Քննչական կոմիտեի ղեկավարին: Դարակազմիկ միտք է արտահայտել, թե «երբ ասել եմ` իր ձեռքով գրված, նկատի չեմ ունեցել` իր ձեռքով գրված»: Գրեթե 7 ամիս շարունակական հարցադրմանս նման աշխարհացունց պատասխան ստանալը, հավատացեք, հիացնող է:

Շնորհակալ եմ պարոն Գեղամ Մանուկյանին, որի համառ հարցապնդումների միջոցով վերջ ի վերջ հասկացանք, որ «իր ձեռքով գրվածը չի նշանակում իր ձեռքով գրված»:

Պարզապես հիշեցնեմ` նոյեմբերի 5-ին տիկին Աննա Գրիգորյանը խորհրդարանում ուղիղ հարցրել էր Քննչական կոմիտեի ղեկավարին` հղում անելով ինձ և Հովհաննես Ավետիսյանին անվանապես: Իսկ Քննչական կոմիտեի ղեկավարն էլ ուղիղ ասել էր, որ «Դուք տեղյակ չեք, որ իր ձեռքով գրված (ժեստերն ու ձայնի երևէջներն աչքիս առջև են) ահաբեկչական պլան գոյություն ունի»: Հետագայում, հավանաբար, նաև ցույց է տրվել սույն «պլանը» Աննա Գրիգորյանին:

Հիմա, հուսով եմ, որ շատ սիրելի սիրելի Աննա Գրիգորյանը, թեպետ ակտիվ նախընտրական պայքարի մեջ գտնվելով, առիթ ու ժամանակ կունենա այս թեմային անդրադառնալու, որպեսզի վերջապես հասկանանք, թե «իր ձեռքով գրվածը չի նշանակում իր ձեռքով գրված»-ն ի՞նչ է նշանակում:

Անկեղծորեն ասած` այլ բան սպասելի չէր, բայց ոչ այս աստիճան զավեշտալի:

Ամեն դեպքում, սուտը սուտ է ծնում, կեղծիքը` կեղծիք, վախը` վախ: Ձեր ղեկավարից այլ բան չէիք կարող սովորել: Ո՛չ Դուք և ո՛չ էլ գլխավոր դատախազը կեղծիքի և ստի բեռից Ձեզ չազատեցիք, թեև մի վերջին հնարավորություն ունեիք:

Հուսամ` դատարան կգաք: Եթե ոչ հիմա` վկայի կարգավիճակով, ապա շատ մոտ ապագայում հաստատ` մեղադրյալի կարգավիճակով:

Ասեմ, որ այս ամենից երկրորդ հարցն էլ ծագեց. երբ տուն գնացիք, Ձեր զավակները չասացի՞ն. «Պապ, բայց լավ խաբս տվեցիր»:

Հա՜, չմոռանամ, լավ լցվել ես… սրտիդ հոգ տար: Սա էլ «պլանիդ» լեզվով ասեմ. Take good care of yourself, you are still needed.

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

Նմանատիպ նյութեր

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում

Պոտսդամի կլիմայական փոփոխությունների հետազոտությունների ինստիտուտի (PIK) նոր վերլուծության համաձայն՝ մոտավորապես 2015 թվականից գլոբալ տաքացման տեմպերն արագացել են։ Բնական ջերմաստիճանային տատանումների ազդեցությունը բացառելուց հետո հետազոտողները ստացել են առաջին...

Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին». ԻՀՊԿ հրամանատար

Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին». ԻՀՊԿ հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին բարձր է գնահատել իրանական զինված ուժերի գործողությունները վեցամսյա ռազմական գործողությունների ընթացքում՝ հայտարարելով, որ նրանց հաջողվել է ծնկի բերել «աշխարհի պատմության մեջ...

Խոշոր վթար Երևանում՝ դատախազի մասնակցությամբ․ կան վիրավորներ

Խոշոր վթար Երևանում՝ դատախազի մասնակցությամբ․ կան վիրավորներ

Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա – Ներսիսյան – Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են «Tesla» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2...

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել. Արաղչի

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել. Արաղչի

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել։ ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ միջնորդները՝ ինչպես Կատարը, այնպես էլ Պակիստանը, հաղորդագրություններ են...

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», — ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ «Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում...