Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ «Հաղթանակ» զբոսայգու ստորգետնյա անցումում  

12 Մայիսի, 2026

Մայիսի 9-ին Երևանում նույնպես նշվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը։ Ու այդ օրը մարդաշատ էր նաև «Հաղթանակ» զբոսայգին և այցելուները այգի հասնելու համար անցնում էին նաև ստորգետնյա անցումով, որտեղ զբոսայգու գետնանցումում Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրվել էր անվասայլակով անխոչընդոտ տեղաշարժման կարիք ունեցող անձանց համար վերելակ։

Այն գործում էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները կապող գետնանցման մոտ։Այսօր՝ մայիսի 12-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի աշխատակազմի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ վերելակը ջարդված է, ինչի պատճառով էլ այն շահագործել չի լինում։ Գետնանցումով անցնելը քաղաքացիների համար դարձել է անտանելի, քանի որ անկյունային հատվածներն ամբողջությամբ քաղաքացիներն օգտագործել են իրենց բնական կարիքները հոգալու համար, ինչի պատճառով էլ տիրում է գարշահոտ։ Պատերին էլ ամեն ինչ գրված, ինչ ուզես, կարող ես կարդալ, այդ թվում՝ «Ավինյան ս…»։

Լավ կլինի, որպեսզի բնակիչները նման փնթի վերաբերմունք չցուցաբերեն, իսկ գետնանցումում էլ քաղաքապետարանը կարող է տեսախցիկներ տեղադրել, ինչը գոնե զսպաշապիկ կլինի որոշ փնթիների համար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անվասայլակով անխոչընդոտ տեղաշարժման կարիք ունեցող անձանց համար տեղադրված վերելակի կոտրվելու վերաբերյալ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն արդեն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին։

Նմանատիպ նյութեր

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...