Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն

11 Մայիսի, 2026

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվեց խիստ նկատողություն

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտարարեց, որ քննելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր ազգային դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարել խիստ նկատողություն։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է

Միաժամանակ տեղեկացվեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը կիրառող կարգապահական տույժի մասով դեմ է որոշմանը, կողմ է քվեարկել նկատողություն տույժի տեսակին, իսկ խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը՝ լիազորությունների դադարեցում տուժի տեսակին։

Նմանատիպ նյութեր

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» մասնավոր հեռուսաալիքի խմբագրակազմը հեռուստադիտողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն։ Լուրերի թողարկումներում անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի...

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ «Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ...