«Ասում է՝ Արցախը երբեք հայկական չի եղել․ ա՛յ մարդ, մի՛ խոսա Արցախից, էլ վնաս մի՛ տուր»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

9 Մայիսի, 2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները Սյունիքի մարզում են։

Սիսիան քաղաքում ընտրողների հետ հանդիպմամը Նարեկ Կարապետյանը խոսել է մարզերի զարգացման «Ուժեղ Հայաստանի» ծրագրային դրույթների մասին՝ մասնավորապես առանձնացնելով Սիսիանի համար նախատեսված կետերը։

Նրա խոսքով՝ Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, որը պետությունը անհատույց տրամադրելու է գյուղացիներին, որպեսզի վարելահողերի վրա աշխատանք կատարվի։

«Դա մեր երկրին անհրաժեշտ է, որպեսզի հնարավորություն ունենա երկիրը անհրաժեշտ հացն ինքը վաստակի, ցորենը ինքը վաստակի, մենք տեսնում ենք բլոկադայի ժամանակ ինչ խնդիրներ եղան Արցախում, պարենային անվտանգության համար Սիսիանը կարող է դա ապահովել։

Մեր երկիրը նաև ներմուծում է կաթի փոշի՝ միլիոնավոր դոլարների, Հայաստանի կաթի գծով, արոտավայրերի գծով ամենալավ շրջանը ևս Սիսիանի շրջանն է, բայց չի օգտագործվում։ Տեղական արտադրություն խթանելը, կաթի գնի սուբսիդիան վերջապես նորմալ ապահովելը օգնելու է, որ Սիսիանի գյուղերն ապրեն, լավ գնով կաթ վաճառեն, դա ոչ միայն պետք է Սիսիանին, դա պետք է մեր հանրապետությանը, պարենային անվտանգության հարց է։

Մյուս հարցը՝ գործարան քաղաքի մեջ։ Ժամանակին Սիսիանում եղել են գործարաններ։ Հայաստանը տարեկան ներմուծում է 50-ից 70 տոննա ապակի, իսկ գիտե՞ք, թե ապակու ամենամեծ հանքերը որտեղ են՝ Սյունիքում, Սիսիանի ու Գորիսի միջև։ Նաև շատ են Պարսկաստանում։ 70 միլիոն դոլարի 55-ից 60 հազար տոննա ներմուվող ապակու գործարանը պետք է լինի այս քաղաքում։
Ասում ենք, որ նման ծրագիրը փոխելու է երկիրը, ով լինի այս երկրի առաջնորդը, դա պետք է անի, եթե ուզում ենք լավ ապրենք, պետք է մեկը դա անի։ Որ պահին Սիսիանում մի հեկտար չվարած հող եղավ, պարենային անվտանգությունը ապահոված չի լինելու մեր երկրում բնական բարգավաճում։ Եթե ուզում ենք բարեկեցիկ երկիր, պետք է հողերը մշակենք, այն հողերը, որ այսքան քիչ է մեր երկրում», — ասել է Նարեկ Կարապետյանը։

Երեկ Կոռնիձորում Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը երբեք մերը չի եղել։ Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ այս հայտարարության մեջ շատ վտանգավոր բան կա։

«Եթե Հայաստանի ներկա կառավարիչը ասում է, որ Արցախը երբեք հայկական չի եղել, ուրեմն Արցախ զորակոչված ժամկետային զինվորները քրեական հետապնդման կարող են ենթարկվել որպես օտար երկրում եղած զինված խումբ։ Ա՛յ մարդ, մի խոսա Արցախից, տվել ես, էլ վնաս մի՛ տուր»,- ասել է Կարապետյանը։

Պա նաև ներկայացրել է աղքատության դեմ պայքարի իրենց ծրագիրը։

«Մենք մի առաջարկ ունենք։ Աշխարհում կան շատ ունևոր հայեր, իսկ Հայաստանում կան ծայրահեղ աղքատներ։ Ստեղծվում է հիմնադրամ, 70 տոկոսը ներդրում են անում մեր սփյուռքի հայերը, 30 տոկոսը ներդրում է անում պետությունը, և ծայրահեղ աղքատ ամեն ընտանիքին ամսեկան վճարում է 150000 դրամ օգնություն», — ասել է Կարապետյանը: Նա նաև համեմատել է Սամվել Կարապետյանին գործող իշխանությունների հետ: Աել է որ Սամվել Կարապետմանը ողջ կյանքում ներդրումներ ու բարեգործություններ է արել, իսկ գործողները պարգևավճարներ են ստացել:

Նմանատիպ նյութեր

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.   Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ռուբինյանի...

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միևնույն Հայաստանը, երկու տարբեր արձագանք. երբ ռուս զինծառայողը հանցագործություն էր կատարել՝ երկիրը եռում էր, իսկ երբ Սյունիքի բնակելի տուն է մտնում ադրբեջանցի զինծառայողը և կրակում հայ կնոջ վրա՝ հանրային ու քաղաքացիական արձագանքը...

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ–Քեյնին, որ այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցել է Աղոթքի նախաճաշի մեկնարկային միջոցառմանը: Նա, ինչպես եւ սպասվում էր, չի դատապարտել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու եւ վեհափառի...

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...