«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ «Ընտրախախտումները սկսվեցին» գրառմամբ։ «Երևանի քաղաքապետարանի հասարակական
կարգի պաշտպանության ծառայության աշխատակիցները՝ բաժնի պետի գլխավորությամբ, աշխատանքային ժամին փակցնում են սրտիկով պլակատները։ Քարոզարշավի առաջին օրով արձանագվում է
խախտում։ Աշխատանքային օրով, աշխատանքային ժամին իրենց աշխատանքային ֆունկցիաներն իրականացնելու փոխարեն Փաշինյանի ու ՔՊ-ի գովազդով են զբաղված»,- մասնավորապես ասվում է
տեսանյութում։






