«Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ»

8 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես վաղօրոք հայտնել էր ԿԸՀ-ն, այսօրվանից՝ մայիսի 8-ից, մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ Հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերն այսօրվանից շրջելու են տարբեր համայնքներում, ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը, հիմնական նպատակները, գաղափարներն ու ռազմավարական ուղին։

Բոլոր սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ այս պահին առաջատար են 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Առաջարկ Հայաստանին» քաղաքական ուժը։

Ակնհայտ է նաև այն, որ հունիսի 7-ին ՀՀ-ում իշխանափոխության հասնելու ռեալ հնարավորությունն ունի միայն ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ը, և բնական է, որ գործող իշխանությունը գիտակցում է այս վտանգը։

Այս ամենին զուգահեռ՝ մենք պարբերաբար տեսնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ, գաղտնալսումներ է հրապարակում, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները զբաղվում են ընտրակաշառքով։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները հայտնում են, որ օր օրի գնալով ավելի է թեժանալու իրավիճակը՝ հաշվի առնելով նաև քարոզարշավի մեկնարկելու հանգամանքը։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ այս շրջանում օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու։ Նման ակնարկ արել է նաև ՔՊ պատգամավորներից մեկը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնելով՝ «Նոր գաղտնալսումների ձայն կլսեք»։

Ընդ որում, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գաղտնալսումներն արվել են վաղ, բայց կհրապարակվեն հիմա՝ քարոզչական նպատակով։

Ըստ էության՝ գործող իշխանությունը Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված և հրապարակվելիք այս ձայնագրությունները ակտիվորեն օգտագործելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ թիրախավորելով նորաստեղծ կուսակցության վարկանիշը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն իսկ հրապարակված ձայնագրությունները գաղտնալսվել են դեռ 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում դրանք հրապարակել ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ, մնում է միայն ենթադրել։

Սակայն փաստ է, որ այս պահին գործող իշխանության հիմնական մրցակիցը ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է։ Նրանք բոլորով կատաղի պայքար են տանում հենց այս ուժի դեմ»։

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...

ՌԴ-ն դեռ պետք է հաշվի առնի, թե ի՞նչն է իր շահերից բխում. Պուտին

ՌԴ-ն դեռ պետք է հաշվի առնի, թե ի՞նչն է իր շահերից բխում. Պուտին

ՌԴ-ն պատրաստ էր վերսկսել բանակցությունները, սակայն Ուկրաինան փորձեց հարվածել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ կարգավորման բոլոր առաջարկները սեղանին են, բայց ՌԴ-ն դեռ պետք է հաշվի առնի, թե...

Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Լայնորեն տարածվում է այս լուսանկարը։ Իհարկե կարելի է այն ենթարկել ամենատարբեր ինտերպրետացիաների, բայց իմաստ էլ չկա։Որովհետեւ իրավիճակը զավեշտի եւ ողբերգականության «հիբրիդ» է։ Հարցն այն չէ, որ Միրզոյանը չպետք է...

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի,...

6 երեխայի ինքնազգացողություն է վատացել դասի ժամին․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել

6 երեխայի ինքնազգացողություն է վատացել դասի ժամին․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության...