Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի ղեկավար է նշանակել նախկին ապօրինի ներգաղթյալի

2 Մայիսի, 2026

Հռոմեական կաթոլիկ խոշոր թեմն ուրբաթ արձագանքել է քննադատություններին այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Լևոն XIV-ը նախկին անօրինական ներգաղթյալին նշանակել է եպիսկոպոս՝ Վատիկանի և Վաշինգտոնի միջև սրված լարվածության ֆոնին, հայտնում է Fox News-ը։

Հռոմի Պապը եպիսկոպոս Էվելիո Մենջիվար-Այալային նշանակել է Ուիլինգ-Չարլսթոնի թեմի եպիսկոպոս, որն ընդգրկում է ողջ Արևմտյան Վիրջինիան։

Հեռուստաալիքի տվյալներով, Մենջիվար-Այալան երիտասարդ տարիքում ԱՄՆ տեղափոխվելիս սկզբում ժամանել է Կալիֆոռնիա նահանգի Սան Իսիդրո քաղաք՝ մեքենայի բեռնախցիկում, այն բանից հետո, երբ դեռահաս տարիքում մի քանի անգամ փորձել էր փախչել պարտիզանական պատերազմով համակված Սալվադորից։ Այն բանից հետո, երբ ուրբաթ սոցիալական ցանցերում հայտնվել են բազմաթիվ մեկնաբանություններ, Ուիլինգի թեմի ներկայացուցիչ Թիմ Բիշոփը Fox News Digital-ին հայտարարել է, որ Մենջիվար-Այալայի նշանակումն օրհնություն է Արևմտյան Վիրջինիայի բնակիչների համար, և բարձր է գնահատել քահանայի հովվական աշխատանքն ու ծառայությունը։

«Եպիսկոպոս Էվելիոն [Ամերիկա] է եկել որոշ ժամանակ առաջ՝ փնտրելով ավելի լավ կյանք և նոր հնարավորություններ, և փառք Աստծո, որ նա արել է դա, քանի որ նա լինելու է հավատքի հովիվը մեր թեմում, — ասել է Բիշոփը։ — Ցանկացած ակնարկ այն մասին, որ Սրբազան Քահանայապետն այս կամ որևէ այլ նշանակում արել է գրգռվածությունն ուժեղացնելու կամ Միացյալ Նահանգների նախագահից վրեժխնդիր լինելու համար, անհեթեթություն է»։

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել այս նշանակմանը՝ Թրամփի ներգաղթային քաղաքականությանը Հռոմի Պապի անհամաձայնության մասին հաղորդումների լույսի ներքո։ «2025» ֆորումի ժամանակ Մենջիվար-Այալան ասել է, որ ներգաղթի վերահսկման վերաբերյալ Կաթոլիկ եկեղեցու դիրքորոշման քննադատությունն այն հարցը չէ, որին ինքը պետք է պատասխանի, այլ հարց է, թե այդ պաշտոնյաներն ինչպես են հասկանում՝ ինչպես են ապրում ըստ Ավետարանի։ Սա հաջորդել է Հոմանի այն մեկնաբանություններին, թե Բալթիմորի ազգային կոնֆերանսի եպիսկոպոսները «սխալվել են»՝ դատապարտելով անօրինական ներգաղթով զբաղվող իրավապահ մարմիններին։

U.S. Catholic պարբերականին տված հարցազրույցի համաձայն, 1980-ականներին, իր հայրենի երկրում պարտիզանական պատերազմի և ծայրահեղ աղքատության պայմաններում, Մենջիվար-Այալան առաջին անգամ արտաքսվել է Գվատեմալա մեքսիկական իշխանությունների կողմից, որոնք նրան բռնել էին սահմանամերձ Տիխուանա քաղաքում։

Այնուհետև նա երկրորդ փորձն է արել՝ անցնելու Գվատեմալայի ջունգլիներով, բայց ինքնուրույն վերադարձել է տուն։ Ի վերջո, Մենջիվար-Այալան հաջողության է հասել այն բանից հետո, երբ կաշառքի դիմաց ազատ է արձակվել Չյապասի մեքսիկական բանտից, իսկ տարեց մի ամերիկացի նրան և ևս երեք հոգու գաղտնի անցկացրել է Սան Իսիդրոյի սահմանային կետով, իր մեքենայի բեռնախցիկում թաքցնելով, հայտնում է The Washington Post-ը։

Մենջիվար-Այալան U.S. Catholic-ին պատմել է, որ աշխատել է որպես հավաքարար, բայց ի վերջո տեղափոխվել է Մերիլենդ նահանգի Հայատսվիլ քաղաք։

Հենց այնտեղ՝ Փրինս Ջորջ շրջանում, նա առաջին անգամ սկսել է աշխատել որպես երիտասարդական քահանա և կարողացել է ստանալ գրին քարտ՝ օրինական բնակության համար, ինչպես ինքն է ասում՝ շնորհիվ գործող կրոնական վիզաների քաղաքականության։

 

 

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...