«Ի՞նչ շքերթ է, որ շքերթ է՝ ո՞ւր են մեր դերասանները, երգիչները, բժիշկները, շինարարները, ուսուցիչները, դպրոցները, մանկավարժական կոլեկտիվները, ո՞ւր է մեր աշխատավոր ժողովուրդը։
Խանութներն են ու բանկերը, ուրիշ բան չկա»,- Աշխատավորի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացիներից մեկը, ով նաև մշակույթի գործիչ է և հիշում է նախկինում ինչպես էին տոնում մայիսի 1-ը։
«Ասում են՝ երեխաները թող ուրախանան, բայց երեխաներին ուրախանալու բան էլ չկա, չգիտեմ, երեխաները ինչո՞վ պիտի ուրախանան, մի հատ կով կա, կարողա՞ էտ կովին տեսնեն ուրախան»,- նշել է նա:






