Կարմիր Ավետարանը տեղափոխվել է Սուրբ Մարիանե եկեղեցի

26 Ապրիլի, 2026

Արագածոտնի թեմում, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ տարիներ շարունակ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Կարմիր կիրակիին Սուրբ Հովհաննավանք էր բերվում Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը:

Սակայն այս տարի Սուրբ Ավետարանը չտեղափոխվեց Հովհաննավանք, քանի որ վանքը զավթված է:

Այս հանգամանքով պայմանավորված՝ սրբազան մասունքը բերվեց Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի, որտեղ մատուցվեց ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ։

Սուրբ Պատարագը մատուցեց ՝ Հովհաննավանքի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, իսկ խորանում Տեր Հոր հետ սպասավորում էր Հովհաննավանքի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը:

Պատարագիչ հոգևորականը իր խոսքում, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ Հայ ժողովուրդը դարեր շարունակ ավետարանների նկատմամբ երկյուղածությամբ լի վերաբերմունք է դրսևորել և դրանք սրբացվել են բազում պատմություններով ու հավելեց. «Սիրելինե՛ր, այսօր երբ մոտենաք Ավետարանը համբուրելու, հիշեք՝ դուք միայն Սուրբ Գիրք չեք համբուրում, այլ Քրիստոսի սիրո վկայությունը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր արյամբ կնքեց այն ճշմարտությունը, որ մենք այսօր լսում ենք: Եվ այդ կարմիրը հիշեցնում է, որ հավատը հեշտ ճանապարհ չէ, այլ սիրո, զոհողության, դժվարության, երբեմն էլ տառապանքի ճանապարհ է…»:

Ի թիվս բազմաթիվ հավատացյալների՝ Սուրբ Պատարագին ներկա էին թեմի քահանա հայրեր, Ղազարավանի մենաստանի քույրերը, Տեր-Կարապետյան ընտանիքի անդամներ, բարերարներ:

Հարյուրավոր հավատացյալներ Հայաստանի տարբեր համայնքներից ուխտավորաբար այցելել էին Սուրբ Մարիանե եկեղեցի, մասնակցելու Սուրբ Պատարագին և իրենց բաժին օրհնությունն առնելու Սուրբ Ավետարանից:

Ավետարանը պահվում է երևանաբնակ Տեր-Կարապետյանների ընտանիքում, ովքեր տարիներ շարունակ Արագածոտնի թեմ են բերում են Սուրբ Ավետարանը՝ օրհնությանը բաժնեկից դարձնելով հազարավոր մարդկանց:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...