Աննա Ամրոյանը հրում վարժությունում ԵԱ-ի նոր ռեկորդ է սահմանել

23 Ապրիլի, 2026

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները`  Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանն ավարտեցին ելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա 17-րդն է:
Աննա Ամրոյանը պոկում վարժությունում անհաջող հանդես եկավ` ոչ մի հաջող մոտեցում չունենալով: Հրումում նա բարձրացրեց 125 կգ, 133 կգ, 136 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր` սահմանելով ԵԱ-ի հրում վարժության նոր ռեկորդ: Ամրոյանը երկամարտի արդյունք չունեցավ:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները

Այս պահին տեղի է ունենում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի համախմբման կոչին արձագանքած և միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները։ Մանրամասները՝ ուղիղ...

Կարևորվել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը

Կարևորվել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը, փոխադարձ շահերի վրա...

Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է

Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է

Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը, հայտնել են ՆԳՆ-ից: «Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 29-ամյա մի...

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. Կրեմլ

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. Կրեմլ

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի նախագահությամբ, կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել...

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է. Շոյգու

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է. Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Վրաստանի՝ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականության շնորհիվ։ Այս մասին նա...