Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու

23 Ապրիլի, 2026

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ստամբուլի արդյունաբերական պալատի նիստի ժամանակ խոսել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի մասին։ Այդ համատեքստում նա անդրադարձել է այլընտրանքային կապուղիներին՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը», այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ուրալօղլուի խոսքով՝ Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակը արագացրել է համաշխարհային առևտրում այլընտրանքային ուղիների որոնումը և օրակարգ բերել այլընտրանքային տրանսպորտային ուղիների կարևորությունը։

«Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի հատման կետում գտնվող մեր երկիրը՝ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ՝ առաջարկած անվտանգ, արագ և մրցունակ միջանցքներով դառնում է համաշխարհային առևտրի նոր ողնաշարերից մեկը։ Ըստ մեր նախագահի տեսլականի՝ առաջ մղվող Միջին միջանցքի շնորհիվ Չինաստանից Եվրոպա տեղափոխման ժամանակը զգալիորեն կրճատվել է ավանդական երթուղիների համեմատ»,-պնդել է նա։

Թուրք նախարարը նշել է, որ Սուեզի ջրանցքով միջինում 35 օր և Բարեհուսո (Cape of Good Hope) հրվանդանով մոտավորապես 45 օր տևող տեղափոխումը Միջին միջանցքով կրճատվել է մինչև 18 օր։

«Մեր նպատակն է կրճատել այս ժամանակը մինչև 14 օր: Միջին միջանցքը հզորացնելու համար մենք նաև սկսել ենք աշխատանքները Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի ուղղությամբ, որը կմիանա Զանգեզուրի միջանցքին»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...