Սուգը հավերժ է, քանի պայքար չկա․ Վարուժան Գեղամյան

23 Ապրիլի, 2026

«Հետճշմարտության այս ժամանակներում կան հարցեր, թեմաներ ու գաղափարներ, որոնց մասին հնարավոր չէ ո՛չ լռել, ո՛չ կիսաճշմարտություն ասել, ո՛չ էլ ինչ-որ բան քննարկել։ Դրանց մասով ամեն բան ավելի քան սև ու սպիտակ է»,- նշում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ըստ նրա, այդպիսի հարցերից է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը և արդարության վերականգնման համար պայքարը, որը ոչ միայն բարոյական, այլև խիստ պրագմատիկ կարևորություն ունի մեր այսօրվա պետության ու ժողովրդի համար։

«Այս թեմայով ցանկացած պատրվակով ու պատճառաբանությամբ լռողները, առավել ևս այն կասկածի տակ դնողները Հայաստանի ու հայության հետ, մեղմ ասած, որևէ կապ չունեն։

Ուստի ամեն օր պետք է հիշել ու գործել նաև այս ուղղությամբ, բայց հատկապես ապրիլ 23-ին կարելի է դա անել նաև խորհրդանշական գործողությամբ՝ միանալով «Ջահերով երթին», որն, իմիջիայլոց, տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները»։

Սուգը հավերժ է, քանի պայքար չկա»,- գրում է Վարուժան Գեղամյանը։

Նմանատիպ նյութեր

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման...

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը...

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի փողոցներում խցանումները վաղուց արդեն մայրաքաղաքի բնակիչների ամենօրյա նյարդայնացնող խնդիրն են։ Քաղաքային իշխանությունը խնդրի լուծման համար նոր կառույց է ստեղծել՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որի տնօրենն է Էդուարդ...

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, եւ Կապանում, որտեղ «Շանթ...