Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն․ ձերբակալվել է 4 անձ

22 Ապրիլի, 2026

Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են ներկայացրել չորս քաղաքացու։

Նույն օրը ժամը 11-ի հատվածում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս՝ մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք, առանց լիցենզիայի, հատուկ տեխնիկայով իրականացվում են քանդման աշխատանքներ, և հումքը բեռնատարներով տեղափոխվում ու լցվում է աղացի մեջ։

Հատուկ տեխնիկայի և երեք բեռնատարների վարորդները ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր

Վայոց  Ձորի մարզպետը չի վերցնի պատգամավորական մանդատը

Վայոց Ձորի մարզպետը չի վերցնի պատգամավորական մանդատը

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրում է․ «Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ...

Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ․ «Կարճ ասած»

  Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ ծաղկի մեծածախ վաճառքի շուկա կա։ Առաջ շուկայի օրերին ամբողջ փողոցը խցանված էր, որովհետև նաև ոչ ծաղկավաճառներ էին գնում՝ համեմատաբար էժան բուկետներ գնելու...

Թեհրանի խնդրանքով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններն Իրանի հետ. Թրամփ

Թեհրանի խնդրանքով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններն Իրանի հետ. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի խնդրանքով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններն Իրանի հետ, սակայն նշել է, որ Իսլամաբադի հուշագրով սահմանված հրադադարի ռեժիմն այլևս չի գործում  Վաշինգտոնը վերականգնել է պատժամիջոցները և պատասխան հարվածներ հասցրել Իրանի ռազմական թիրախներին...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ աշխատակազմ, Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը...

Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել

Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 10-ին՝ ժամը 17։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից...