Անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել․ Նահատակ հերոսի մայրը պահանջում է որդու լուսանկարն այլևս չօգտագործել առանց իր թույլտվության

21 Ապրիլի, 2026

Yerevan.Today-ին է դիմել 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Արարատ Մանյանի մայրը՝ Վարդուհի Շահումյանը։

Հերոսի մայրը նշում է, որ որդու հիշատակի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել, ինչպես նաև խախտվել են նրա հարազատների իրավունքները։

Մասնավորաբար, Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցին կից կիսաքանդ և անմխիթար վիճակում գտնվող ջերմատան պատին պատկերվել է Արարատ Մանյանի դիմանկարը: Այն արվել է առանց ծնողի գիտություն-թույլտվության: Բացի այդ, Արարատը չի սովորել այդ դպրոցում և չի բնակվել այդ տարածքում:

​Դպրոցի տնօրենը, ինչպես նշեց տիկին Վարդուհին, պնդում է, թե տեղյակ չէ՝ ով է հեղինակը, և չնայած որ պատկերն արվել է դպրոցին կից տարածքում, հրաժարվում է հեռացնել պատկերը:

Երևանի քաղաքապետարանից ևս արձագանքել են, որ քաղաքապետարանը նման ծրագիր չունի և տեղյակ չէ պատկերի հեղինակից: Թեև խոստացել են լուծում տալ հարցին, սակայն որևէ հստակ ժամկետ չի նշվել:

​Հերոսի մայրը՝ Վարդուհի Շահումյանը, կտրականապես արգելում է իր որդու լուսանկարի օգտագործումը որևէ միջոցառման ժամանակ կամ որևէ վայրում պատկերելու համար՝ առանց իր նախնական համաձայնության: Մայրը պահանջում է անհապաղ հեռացնել որդու պատկերը նշված անբարեկարգ պատից:

Նա նաև շեշտում է, որ իր բողոքը վերաբերում է բացառապես իր որդու լուսանկարին և որևէ առնչություն չունի կողքին պատկերված մյուս երկու հերոսների հետ:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...