Բագրատ սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18 Ապրիլի, 2026

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․ «Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին:

Վստահ եմ, որ տեղյակ եք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նոր որոշման մասին, որին արդեն իսկ արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Այս պատճառով Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից` իր ամենաթանկից:

Հավելեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության այս նոր «քաղաքականությունը» ոչ միայն անարգում է Հայոց Եկեղեցու դավանորդների կրոնական զգացմունքները, այլև խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ […] ազատազրկման վայրերում […]»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը փակել է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանը փակել է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանը որոշել է փակել Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսությունը և վտարել Ռումինիայի հյուպատոսին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտարարել է Ռումինիայի դեսպան Քրիստիանա Իստրատեին դիվանագիտական ​​առաքելություն...

Շուրջ 80 000-ը չեն կարողացել ընտրությանը մասնակցել անձնագրերով․ հայտնաբերվել է 17 000 գաղտնագրված ընտրող․ Արամ Վարդևանյան

  «Շուրջ 80 000 քաղաքացի չի կարողացել ընտրությանը մասնակցել անձնագրերով, իսկ ընտրացուցակներում հայտնաբերվել է մոտ 17 000 գաղտնագրված ընտրող։ Այս ընդհանուր 100 000 ձայների նկատմամբ վերահսկողության որևէ մեխանիզմ գոյություն չունի, թեև...

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

ՀՀ գլխավոր դատախազությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել։ Դատախազությունից հայտնում են, որ իրենց  կողմից միջնորդություն է ներկայացվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն...

Հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։ Հանրային մեղադրողը միջնորդել է երկարացնել Ավանեսյանի կալանքի ժամկետը՝ պնդելով, թե շարունակում է...

Հարց՝ Միքայել սրբազանին․ «Կշարունակե՞ք քննադատել իշխանությանը»։ Պատասխան․ «Բա չէ, պիտի գլուխներչը շոյեմ»

Այսօր՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոց տնային կալանքը։ - Կշարունակե՞ք քննադատել իշխանության,- նիստի ավարտին նման հարցադրումով լրագրողը դիմեց Սրբազանին։...