Իսրայելի բանակը հրապարակել է Լիբանանի հարավում գտնվող Բինթ Ջեբեյլ շրջանում շենքերի պայթեցման տեսագրությունները։
Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ հաշված րոպեների ընթացքում ոչնչացվել է 70 օբյեկտ։
Նշվում է, որ ավերված կառույցները պատկանում էին լիբանանյան «Հեզբոլլա» շարժման ենթակառուցվածքներին։
Բինթ Ջեբեյլը ունի կարևոր խորհրդանշական և ռազմավարական նշանակություն․ քաղաքը համարվում է «Հեզբոլլա»-ի ներկայության խորհրդանիշը Լիբանանի հարավում։






