Փաշինյանը կրկին սպառնացել է Սամվել Կարապետյանին՝ մինչև տարեվերջ ունեզրկել

15 Ապրիլի, 2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը կրկին սպառնացել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ հայտարարելով, թե մինչև տարեվերջ նա կորցնելու է իր ֆինանսական միջոցները։

«Ես կանխատեսել եմ և պնդում եմ իմ կանխատեսումը, որ ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է։ Իրանից մեծ–մեծ որ պարտավորություններ ա ստանձնել, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածն իր ձեռից առնվելու է»,–հայտարարել է Փաշինյանը։

ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հայտարարում են՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանը տնտեսական լուրջ խնդիրների առջև կարող է կանգնել։

«Ինձ այդ խոսույթն ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք օտարերկրյա գործակալի հետ։ Փորձ է անում հրահրել ՀՀ–ՌԴ կոնֆլիկտ, էդ կոնֆլիկտի վրա ձեռքները տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը, հիշու՞մ եք ինչեր էին ասում 2018 թվականին։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և 5 երկրներից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն ոչնչացնել։ Ավելի լավ է ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն»,–նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները. հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները: «Աշխատանքային խումբը քննարկել է երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին...

Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը. Մայր Աթոռ

Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը. Մայր Աթոռ

Սույն թվականի օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների...

Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը. «Հայաստան» դաշինք

Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը. «Հայաստան» դաշինք

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները լեգիտիմությունը կորցրած, սեփական իշխանությունը բացառապես ապօրինություններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսևորումներն են: Սա...

Այսօր ընդդիմադիր լինելը  գիտակցված պատասխանատվություն է. Քրիստինե Վարդանյան

Այսօր ընդդիմադիր լինելը գիտակցված պատասխանատվություն է. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Եթե իմ ամբողջ կյանքի իմաստը լիներ ինչ-որ բան ժառանգելը, ես այստեղ նստած չէի լինի». երեկ իմ գործընկեր Levon Kocharyan-ի ելույթից այլ հատված շատ տարածվեց, բայց, կարծում եմ, սա շատ լավ նկարագրում է...

Լևոնի կինը փորձում էր փոքրիկին բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդերմենն է եկել․ Տաթևիկ Սողոյան 

«Ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, որ, իհարկե, ամբողջ բովանդակությունը չեմ կարող բացահայտել, բայց շատ պատահական, չակերտավոր «զուգադիպություն» է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից՝ խուզարկություն իրականացնելու հենց...