Վենսը զարմացած չէ Օրբանի պարտությունից

14 Ապրիլի, 2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հունգարիա և նրա մասնակցությունը Վիկտոր Օրբանի նախընտրական քարոզարշավին չեն փոխել ընտրությունների ելքը։ Հունգարացի առաջնորդի պարտությունը խորհրդանշական հարված է եղել պոպուլիստական ազգայնականությանը, որը բավականին մեծ աջակցություն ունի ամերիկյան քաղաքական էլիտայի որոշ շրջանակներում։ Այս մասին գրում է Politico-ն։

Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսը նշել է, որ «հիասթափված է Օրբանի պարտությունից, բայց զարմացած չէ»։ Նրա խոսքով՝ Բուդապեշտ կատարած այցն ու քարոզարշավին մասնակցելը ոչ թե հաղթանակ երաշխավորելու նպատակ է եղել, այլ պարզապես ԱՄՆ-ի «վաղեմի դաշնակցին» սատարելու միջոց։

Վենսն ընդգծել է, որ վարչակազմում գիտակցում էին բոլոր ռիսկերը և չէին ակնկալում, թե Օրբանը հեշտ հաղթանակ կտանի։ Նա նկատել է, որ Հունգարիայի վարչապետը տարիներ շարունակ այն եզակի եվրոպացի առաջնորդներից է եղել, որոնք դիմադրել են Բրյուսելի ճնշումներին և միգրացիոն խիստ քաղաքականություն են վարել։

Ինչպես նշում է Politico-ն, Օրբանի պարտությունը հարված էր MAGA քաղաքական ճամբարին, որի համար հունգարացի առաջնորդը երկար ժամանակ «կառավարման այլընտրանքային մոդելի» օրինակ է եղել։ Նրա վարած քաղաքականությունը՝ հատկապես միգրացիայի նկատմամբ խիստ վերահսկողությունն ու գործադիր իշխանության դերի մեծացումը, հաճախ որպես ուղեցույց է դիտվել ԱՄՆ պահպանողական շրջանակների համար։

Պարբերականը նաև գրում է, որ Թրամփի վարչակազմում և նրա դաշնակիցների շրջանում ընտրությունների արդյունքներին բավականին զուսպ են արձագանքել։ Այդուհանդերձ, մի շարք փորձագետներ Օրբանի պարտությունը որակել են որպես Եվրոպայում և ԱՄՆ-ում աջ պոպուլիստական շարժման գաղափարական թուլացում։ Ի հակադրություն սրա՝ որոշ եվրոպացի առաջնորդներ տեղի ունեցածը դիտարկում են որպես Եվրոմիության և դրա կառույցների դիրքերի ամրապնդում։

Նմանատիպ նյութեր

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում...

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով...

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ...

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին...

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ...