Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ Դավիթ Մինասյանի առողջության վրա․ Դիմում դատախազին

9 Ապրիլի, 2026

 

Դատախազության շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա ի աջակցություն 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի։

Ակցիայի մասնակիցները դիմում են փոխանցել Աննա Վարդապետյանին, որում մասնավորապես ասվում է․  «Հարգելի տիկին Վարդապետյան, մենք ՀՀ քաղաքացիների մի խումբ չպատկանելով որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման, դիմում ենք ձեզ խնդրելով ուշադրություն դարձնել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի միջոցին: Դավիթ Մինասյանը դպրոցական է և ունի առողջական խնդիրներ, որոնք՝ մեր համոզմամբ, անհամատեղելի են կալանքի պայմանների հետ և կարող են վտանգել նրա առողջությունն ու կյանքի անվտանգությունը: Բացի այդ, նա փաստացի զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից այն դեպքում, երբ դպրոցում աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ: Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի, կրթության և ապագայի վրա, ինչպես նաև առողջության: Մենք համոզված ենք, որ տվյալ իրավիճակում կիրառված խափանման միջոցը անհամաչափ ծանր հետևանքներ է առաջացնում՝ հաշվի առնելով Դավիթի տարիքը և առողջական վիճակը: Խնդրում ենք ձեր լիազորությունների շրջանակում վերացնել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքը, ձեռնարկել քայլեր, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի Դավիթ Մինասյանի կրթություն ստանալու իրավունքը: Մենք մեր դիմումը ներկայացնում ենք որպես քաղաքացիական խնդրանք և մարդկային կոչ, առաջնորդվելով մարդասիրության, համաչափության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով: Հույս ենք հայտնում, որ դուք ուշադրությամբ կվերաբերվեք մեր դիմումին և կձեռնարկեք անհրաժեշտ քայլել՝ կանխելու երիտասարդի կյանքի և ապագայի հնարավոր ծանր հետևանքները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...